
        
        - Yield: 12 ժամ անց
 - Prep Time: 25-30 minutes
 - Cook Time: 20 minutes
 
Տորթ սառեցրած հատապտուղներով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարագն ու շաքարավազը հարում ենք, ավելացնում ենք ձվերը և նորից հարում: Ավելացնում ենք ալյուրն ու կոկոսի քերուկը և խմոր հունցում: Փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ ու 30 րոպեով տեղափոխում սառնարան:

 - Սառեցված հատապտուղներն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին ու հասցնում եռման: Մաղով անցկացնում ենք ու ավելացնում ջրում թրջած ժելատինը: Լավ խառնում ենք, մինչև վերջինս լուծվի, այնուհետև զանգվածը հովացնում ենք:

 - Սերուցքը հարում ենք, ավելացնում ենք թթվասերը կրկին հարում ու լցնում սառած հատապտղային խառնուրդը: Խառնում ենք, թողնում ենք հովանա:

 - Խմորը երկու մասի ենք բաժանում ու գրտնակում: Դնում ենք ձևամանի մեջ, թխում 180 աստիճանում 20 րոպե: Թխված շերտերը թողնում ենք, որ լրիվ հովանան:

 - Նույն ձևամանը, որի մեջ շերտերն ենք թխել, թեթևակի ձիթայուղում ենք: Հատակին դնում ենք մի շերտը, վրան լցնում հատապտղային միջուկը:

 - Ծածկում ենք երկրորդ շերտով: 12 ժամով տեղափոխում ենք սառնարան:

 - Հետո ձևամանի օղակը բացում ենք ու սկսում զարդարել:

 - Ահա և վերջ:

 
Շատ գեղեցիկ ու համեղ տորթ է ստացվում: Տորթի երեսը զարդարում ենք հատապտուղներով ու գնում թեյ պատրաստելու 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: