
        
        - Yield: 6 ժամ անց
 - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 45 minutes
 
Տորթ-սուֆլե բալով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար`
 - ձու - 2 հատ
 - շաքարավազ - 160 գր
 - կարագ - 150 գր
 - փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
 - ալյուր - 5 ճ/գդ
 - կակաո - 280 գր
 - Սուֆլեի համար`
 - հյութ բալի - 400 մլ
 - շաքարավազ - 75 գր
 - ժելատին - 30 գր
 - շաքարի փոշի - 7 ճ/գդ
 - յոգուրտ մրգային - 200 գր (բալի)
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
 - Ջնարակի համար`
 - կակաո - 35 գր
 - ջուր - 100 մլ
 - շաքարավազ - 150 գր
 - վանիլին - 5 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվերը հարում ենք, ավելացնում շաքարավազը, կրկին հարում ենք, որից հետո ավելացնում ենք հալեցրած կարագը, կակաոն ու փխրեցուցիչը: Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրը և լավ խառնում: Բիսկվիթը լցնում ենք ձևամանի մեջ և թխում 35-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Փայտիկով փորձում ենք, եթե այն խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն` պատրաստ է:
Պատրաստում ենք սուֆլեն: Ժելատինը թրջում ենք շատ քիչ քանակության ջրի մեջ:
Սառը սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք, այնուհետև լցնում ենք բալի հյութն ու յոգուրտը և կրկին լավ հարում: Ժելատինը միկրոալիքային վառարանում տաքացնում ենք, ինչից հետո լցնում ենք սերուցքով զանգվածի մեջ և կրկին հարում:

 - Հավաքում ենք տորթը: Քանդվող ձևամանի մեջ դնում ենք բիսկվիթը, վրան լցնում սուֆլեն և 5-6 ժամով տեղափոխում սառնարան:
Պատրաստում ենք ջնարակը: Կաթսայի մեջ տաքացնում ենք ջուրն ու կակաոն: Լավ խառնելով ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը: Խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:

 - Տորթը հանում ենք սառնարանից, վրան լցնում ջնարակը և զարդարում ըստ ցանկության:

 - Ահա և վերջ:

 
Այս անգամ պատրաստեցինք հրաշալի տորթ- սուֆլե 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: