
        
        - Yield: 8-12 ժամ անց
 - Prep Time: 1ժ 30 րոպե
 - Cook Time: 60 minutes
 
Տորթ «Սպարտակ»
Բաղադրիչներ
- Բլիթների համար՝
 - մեղր - 70 գր
 - շաքարավազ - 150 գր
 - կարագ - 100 գր
 - ձու - 2 հատ
 - կակաոյի փոշի - 30 գր
 - սոդա - 1 թ/գ
 - ալյուր - 350 գր
 - Կրեմի համար՝
 - Թթվասեր 25-30% յուղ. - 350 գր
 - շաքարավազ - 130 գր
 - օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
 - ձու - 1 հատ
 - կարագ - 200 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Խառնում ենք մեղրը, շաքարը և կարագը, ամանը դնում եռացող ջրով լի կաթսայի մեջ:            

 - Պահում ենք գոլորշու վրա` պարբերաբար խառնելով` մինչև շաքարը հալվի: Վերցնում ենք գոլորշու վրայից ու խառնում սոդան: Թողնում ենք, որ ռեակցիան տեղի ունենա, այնուհետև ավելացնում ենք ձվերն ու խառնում:        

 - Ավելացնում ենք կակաոյի հետ մաղված ալյուրն ու խառնում ենք խմորը:    

 - Այն բաժանում ենք 8 մասի: Յուրաքանչյուր  կտորը 2-3մմ հաստությամբ բացում ենք յուղաթղթի թերթերի արանքում:  Հանում ենք յուղաթղթի վերին թերթն ու բլիթները 6-8 րոպե թխում նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստի տաք բլիթները կտրում ենք ըստ ձևաթղթի:

 - Պատրաստում ենք կրեմը. Թթվասերը, շաքարը, ձուն ու օսլան լցնում ենք փլավքամիչի մեջ:    

 - Խառնում ենք, դնում միջին ջերմաստիտանի կրակի վրա և հարիչով անընդհատ խառնելով` հասցնում թանձրանալու վիճակի (զանգվածի մակերեսին պետք է մնան հարիչի հետքերը): Կրկին լցնում ենք խոր ամանի մեջ:   

 - Թաղանթով փակում ենք այնպես, որ այն կիպ նստի կրեմի մակերեսին: Ամբողջությամբ սառեցնում ենք:
 - Փափկած կարագը հարում ենք` մինչև կրեմանման բաղադրություն դառնա: Միանգամից մի քանի գդալ ամեն անգամ ավելացնում ենք  թթվասերային կրեմը` այդ ընթացքում չդադարելով հարել:   

 - Շերտավորում ենք բլիթի կրեմով և կրեմապատում ենք տորթի վերնամասն ու կողքերը: Բլիթի կտորները փշրում ու բոլոր կողմերից տարածում ենք տորթի վրա:
 - Թողնում ենք` տորթը 8-12 ժամ մնա սառը տեղում, այնուհետև մատուցում: Մատուցելուց առաջ լավ կլինի, եթե տորթը սենյակային ջերմաստիճանում մնա 20-30 րոպե:
 
Այս աշունը բացահայտումների շրջան է: Անդրադառնում ենք սիրված բաղադրատոմսերին ու վայելում “Սպարտակ” տորթը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
barev Dzez Shef Xoharar jan, knerq baic chi nshvac te inchqan allura petq, kaseq qanakn???naxapes shnorhakal em
Շնորհակալություն նկատելու համար, արդեն ուղղվել է:
Bravo chat hamex er
Yes chat tuyl em qaxtsrexen patrasteluts , bayts tar tar hetevetsi
Yev bolore entaniqum havanetsin ays xmorexene
Chnorhakalutyun
Bayts yete voroch baxadratomsi hamar vidéoner texadreq chat lav kliner aveli vstah kportsem dzer bolor aradjarknere ☺️?
Կփորձենք անպայման հաշվի առնել ձեր ցանկությունը: Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք: 🙂