
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 15 minutes
 - Cook Time: 40 minutes
 
“Փակ” պիցցա
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
 - ալյուր - 2,5 բաժակ
 - ջուր - 1 բաժակ
 - փխրեցուցիչ - 10գր
 - մեղր - 1/2թ/գդ
 - աղ - 1/2թ/գդ
 - ձիթայուղ - 1/2թ/գդ
 - Միջուկի համար՝
 - միս տավարի (աղացած) - 200գր
 - սոխ - 1 հատ
 - ջուր - 1ճ/գդ
 - երշիկ - 250գր
 - պանիր մոցարելլա - 150գր (քերած)
 - ձու - 1 հատ
 - լոլիկի մածուկ - 200գր
 - ռեհան - 1/4թ/գդ (չորացրած)
 - սխտոր - 1/4թ/գդ (փոշի)
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Բացում ենք մեղրը գոլ ջրով, ավելացնում ենք փխրեցուցիչը և թողնում հանգստանա 5-10 րոպե:

 - Երբ փխրեցուցիչը սկսում է փրփրել ավելացնում ենք ձիթայուղը, աղը, ալյուրը և հունցում  փափուկ, էլաստիկ խմոր: Պատրաստի խմորի վրա քսում ենք ձիթայուղ, ծածկում ենք ցելոֆանով և թողնում հանգստանա 40-60 րոպե սենյականին ջերմաստիճանում:

 - Կտրատում ենք սոխը և տապակում ձիթայուղի մեջ, ապա ավելացնում ենք աղացած միսը, ջուրը և շոգեխաշում ֆարշը 20-30 րոպե փակ կափարիչով:
Առանձին կաթսայի մեջ խառնում ենք լոլիկի մածուկը, չորացրած ռեհանը, սխտորի փոշին, աղը, սև պղպեղը և եփում 5-7 րոպե:

 - Բաժանում ենք խմորը 4 գնդի: Յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, բացում բարակ շերտով, մի ծայրի վրա քսում ենք պատրաստի սոուսը, ապա դնում պատրաստի ֆարշը, քերած պանիրը ու  կտրատված երշիկը: Ծածկում ենք խմորի երկրորդ կեսով, լավ ամրացնում ծայրի հատվածները, վրան քսում ենք ձու և թխում ջեռոցում 7-10 րոպե 150 աստիճանում:

 - Դե ինչ անուշահամ պիցցան պատրաստ է:

 
“Փակ” պիցցա-ն շատ հարմար է պատրաստել, երբ սպասում եք հյուրերի, սա և համեղ է, և հեշտ: Բաղադրիչները նախատեսված են 4 հատ համեղ պիցցա ստանալու համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
pxrecucic@ vorn e??
Ահա այստեղ կարող եք ավելի մանրամասն տեղեկանալ փխրեցուցիչի մասին՝
http://www.cooks.am/ingredients/%D6%83%D5%AD%D6%80%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9/
Ուղղակի հիանալի է ստացվել, եթե հնարավոր լիներ նկարն էլ կուղարկեի
Շատ ուրախ ենք, սիրելի Գրետա։ Եթե նկար ունեք, կարող եք անձնական նամակով ուղարկել մեր ֆեյսբուքյան էջին։ ։)