
- Yield: անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Փանքեյք՝ ամերիկյան բլիթներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն

- Դեղնուցներն առանձնացնում ենք սպիտակուցներից: Դեղնուցներին դանակի ծայրով աղ ենք ավելացնում:

- Լավ հարում ենք:

- Ավելացնում ենք կաթ, հետո՝ ալյուր ու փխրեցուցիչ: Խառնում ենք՝ մինչև համասեռ դառնա:

- Սպիտակուցները հարում ենք շաքարի հետ՝ մինչև սպիտակ փրփուրի վերածվի:

- Սպիտակուցը զգուշորեն լցնում ենք խմորի մեջ: Ձեռքի հարիչի օգնությամբ դանդաղ շարժումներով հարում ենք:

- Բուսայուղը կամ հալեցրած կարագն ավելացնում ենք խառնուրդին: Թեթևակի խառնում ենք:

- Առանց հապաղելու թխում ենք տաքացրած տապակում՝ առանց յուղի: Հենց նրբաբլիթի մակերեսին փուչիկներ հայտնվեն, կարելի է շրջել:

- Ստացվում են փքուն, օդեղեն ու շատ համեղ փանքեյքեր:

- Նշված քանակով բաղադրիչներից ստացվում է 10-12 նրբաբլիթ:

Փանքեյքն ամերիկյան փքուն նրբաբլիթ է, որն ընդունված է պատրաստել որպես արագ ու հագեցնող նախաճաշ ու մատուցել թխկիի օշարակով:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: