
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Փքաբլիթներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչը ջրի մեջ լուծում ենք, ավելացնում ենք ձուն և լավ խառնում։ Այնուհետև լցնում ենք ալյուրը, շաքարավազն ու աղը և փայտե գդալով խառնում մինչև ալյուրն ամբողջությամբ խոնավանա։
Այս ամենից հետո ավելացնում ենք կարագն ու գդալով փափուկ խմոր հունցում։ Խմորը ծրարի տեսքով 4 կողմից ծալում ենք։
Խմորով ամանը կափարիչով կամ սննդային թաղանթով ծածկում ենք և 20 րոպեով հանգիստ թողնում, ժամանակը լրանալուն պես խմորը կրկին 4 կողմից ծալում ենք։
1 ժամվա ընթացքում այս գործընթացը (20 րոպեն մեկ ծալում ենք) 3 անգամ կրկնում ենք։ Խմորը 1 ժամ հանգիստ ենք թողնում, որպեսզի հասունանա (ընդհանուր առմամբ, խմորը սենյակային ջերմաստիճանում պետք է 2 ժամ հասունանա)։
Վերջինս տեղափոխում ենք բուսայուղով կամ կարագով պատված պոլիէթիլենային տոպրակի մեջ, կապում ենք, բայց այնպես, որ չափերով մեծանալու տեղ ունենա, այնուհետև 24-48 ժամով տեղափախում սառնարան։ - Փքաբլիթները պատրաստելուց առաջ խմորը սառնարանից հանում ենք, ձեռքերը թաթախում բուսայուղի մեջ և ընկույզի չափի կտորների ենք բաժանում: Այնուհետև գնդիկներ ենք պատրաստում, յուղապատ սննդային փաթեթով ծածկում  և 30 րոպե թողնում հանգիստ:

 - Մինչև խմորը հանգստանում է, բուսայուղով տապակը դնում ենք կրակի վրա և տաքացնում մինչև 170-180 աստիճան:
Գնդիկների մեջտեղի հատվածում մատով անցք ենք բացում և ցուցամատերով խմորը ձգում այնպես, որ շրջանի տեսք ստանա (անցքը պետք է մեծ լինի, քանի որ տապակելու ընթացքում այն սեղմվելու է)։

 - Խմորը լցնում ենք բուսայուղի մեջ և տապակում սկզբից մի կողմից, այնուհետև մյուս` մինչև երկու կողմերն էլ ոսկեգույն դառնան։

 - Պատրաստի փքաբլիթները փայտիկով հանում ենք բուսայուղի միջից և տեղափոխում թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ յուղը միջից դուրս գա:
Այս ամենից հետո վրան շաքարի փոշի ենք ցանում ու վայելում:

 
Արդյունքում ստացվում է 25-30 փքաբլիթ:
Ի դեպ, փքաբլիթներ պատրաստելիս, պետք է հիշել, որ վերջիններս պետք է տապակել  լավ տաքացրած բուսայուղի մեջ 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: