
- Yield: Անմիջապես
- Prep Time: 1ժ 40 րոպե
- Cook Time: 30 minutes
Օսեթական կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար անհրաժեշտ ալյուրն անցկացնում ենք մաղով, ապա լցնում ենք խմորիչը։

- Վերցնում ենք սեյակային պայմաններում պահված կաթը, ավելացնում ենք շաքարավազն ու աղը և խառնում ենք։

- Ալյուրի ու խմորիչի զանգվածը խառնում ենք ու ավելացնում ենք կաթը։

- Զանգվածը խառնում ենք ու ստանում շատ կպչուն և փափուկ խմոր, որից հետո ավելացնում ենք բուսայուղն ու շարունակում ենք խառնել։

- Փակում ենք կափարիչով և 1 ժամ թողնում ենք տաք տեղում, որպեսզի հասունանա։

- Պատրաստում ենք կարտոֆիլի խյուսը, որին ավելացնում ենք 50 գր կարագ (մնացած 100 գր կարագը մեզ անհրաժեշտ է վերջում կարկանդակները պատելու համար)։

- Բրինզան խոշոր քերիչով անցկացնում ենք։

- Կարտոֆիլային խյուսին ավելացնում ենք քերած պանիրն ու խառնում ենք։ Փորձում ենք ստանալ 3 գունդ։

- Բացում ենք կաթսայի կափարիչն ու ձեռքի շրջանաձև շարժումներով խառնում ենք խմորը թթվածնով հարստացնելու համար։ Ապա կրկին փակում ենք ու թողնում ևս 30-40 րոպե, որպեսզի երկակի շատանա։

- Երբ խմորը պատրաստ է լինում, վերցնում ենք դրա 1/3 մասն ու ալյուրի օգնությամբ վերածում ենք ձեռքերին չկպչող խմորագնդի։

- Խմորը բացում ենք և միջուկը դնում ենք մեջտեղի հատվածում։

- Խմորի ծայրերը վրա ենք բերում ու ձևավորում ենք փոքրիկ պարկեր։

- Խմորի ծայրերն ամրացնում ենք։

- Ստացված գունդը կրկին բացում ենք՝ ստանալով շրջանաձև խմորաշերտ։

- Ձևամանը պատում ենք յուղաթղթով և ալյուրով, խմորաշերտը դնում ենք ձևամանի մեջ, մեջտեղում անցք ենք բացում, որպեսզի գոլորշին դուրս գա։

- Կարկանդակները թխում ենք 25-30 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո հանում ենք ու տաք վիճակում կարագապատում։

- Համեղ, ախորժալի կարկանդակը պատրաստ է։

Այս չափաբաժնից ստացվում է երեք շատ համեղ ու ախորժալի կարկանդակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: