
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 1ժ 30 րոպե
 
Խնձորով հայտնի աղանդեր ”Բելյովյան պաստիլա”
Բաղադրիչներ
- խնձոր - 1 կգ (խյուս)
 - շաքարավազ - 350 գր
 - ձվի սպիտակուց - 2 հատ
 - շաքարի փոշի
 
Քայլերի հաջորդականություն
- Խնձորները մաքրում ենք, 2 մասի բաժանում, և սերմերը հանում։ Միկրոալիքային վառարանում մաս առ մաս եփում ենք մինչև փափկեն (4-8 րոպե)։

 - Բլենդերով խնձորները խյուսի ենք վերածում։

 - Քամիչի վրա ենք լցնում և տրորում, որպեսզի զանգվածն ավելի համասեռ դառնա։ 1 կգ խնձորի խյուս ստանալու համար մոտավորապես 1.7 կգ խնձոր է անհրաժեշտ (14 հատ միջին խնձոր)։

 - Տաք խյուսի մեջ շաքարավազ ենք ավելացնում և խառնում ենք։ Եթե խնձորները քաղցր են կարող ենք շաքարավազի քանակությունը պակասեցնել։ Խյուսն ամբողջությամբ սառեցնում ենք, ավելի լավ կլինի մի քանի ժամով սառնարանը տեղափոխենք, որպեսզի լավ սառչի։

 - Խնձորի խյուսը լցնում ենք մեծ ամանի մեջ, ավելացնում ենք սպիտակուցները։ Ահա, թե ինչքան էր սկզբում խնձորի խյուսը։

 - Զանգվածը հարում ենք այնքան, մինչև չափերով 2-3 անգամ ավելանա։ Կարող ենք առավելագույն արագության վրա 15 րոպե հարել, այդպես զանգվածը նույնիսկ 4 անգամ կավելանա։ Որքան լավ հարենք, այնքան ավելի օդեղեն և նուրբ պաստիլա կստանանք։

 - Տապակը յուղաթղթով պատում ենք, այնպես, որ յուղաթուղթը ձևամանի կողքերն էլ ծածկի։ Առանձին տարայի մեջ ենք լցնում  հարած զանգվածի 200 գրամը, իսկ մնացածը լցնում ենք տապակի մեջ։

 - Սիլիկոնե թիակով մակերևույթը լավ հավասարեցնում ենք։ Տեղափոխում ենք մինչև 70-100 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և չորացնում (դուռը թեթևակի բաց ենք թողնում, որպեսզի խոնավությունը կարողանա դուրս գա):

 - Ահա այսպիսին է պատրաստի շերտը, որը լավ է պահպանում ձևը, բայց միևնույն ժամանակ բավական ճկուն է։

 - Շերտն ամբողջությամբ սառեցնում ենք։ Այնուհետև շրջում ենք, յուղաթուղթը թրջում ենք և զգուշորեն առանձնացնում։

 - Թաց և սուր դանակով եզրերից 2 սմ կտրում ենք (այդ եզրերը կարող են բավական չոր լինել)։ Պատրաստի շերտը 3 մասի ենք կիսում։

 - Առաջին մասը պատում ենք առանձնացված զանգվածի 1/4-ով։

 - Այնուհետև վրան ենք դնում ենք երկրորդ շերտը, նույնպես պատում ենք կրեմով։ Վերջին շերտով ծածկում ենք, վրան ենք լցնում մնացած զանգվածն ու պատում  ամբողջ կարկանդակը։

 - Դնում ենք ջեռոցի մեջ։ Չորացնում ենք նույն ռեժիմում ևս 1-2 ժամ (մոտ 1,5 ժամ)։ Ամբողջությամբ սառեցնում ենք։

 - Վրան շաքարի փոշի ենք ցանում։ Դա պետք է անել թեթև և զգույշ շարժումներով, որպեսզի պաստիլան չվնասենք։ Սկզբում լցնում ենք վերևի ու կողքերի վրա, հետո բարձրացնում ենք և տակն ենք ցանում։

 - Բարի ախորժակ:

 
Պաստիլան կտրում ենք թաց սուր դանակով։ Կտրելուց չենք սեղմում, որպեսզի չտձևանա (կտրում ենք այնպես ինչպես նոր թխված սպիտակ հացն ենք կտրում ) 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Hargeli Shef xoharar, isk kareli e tarm xndzori xyusy poxarinel xanutic gnvac patrasti xndzori xyusov?
Այո, իհարկե կարող եք նաև այդպես անել 🙂
shat gexecik e
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂
shat hamex e
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂
Spitakucy aramc harelu enq avelacnum xndzorin?
Բարև Ձեզ, այո, սպիտակուցը պետք է խառնել խնձորի խյուսին և նոր միասին հարել 🙂
Knerek karox eq shtirlici baxadratoms grel?
Բարև Ձեզ Քնարիկ ջան, ցավոք, այդ բաղադրատոմսն առայժմ չունենք, սակայն մոտ ապագայում այն կտեղադրենք 🙂