
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 10-15 minutes
 - Cook Time: 35-40 minutes
 
Դդումով կրեմ-ապուր
Բաղադրիչներ
- դդում - տանձանման 650-700 գր (մաքրած վիճակում 500 գր)
 - սոխ - 100 գր
 - կարագ - 1 ճ/գդ
 - մշկընկույզ (мускатный орех) - 1 թ/գդ
 - սխտոր - 1-2 պճեղ
 - սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 2 ճ/գդ յուրաքանչյուր չափաբաժնի համար
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։

 - Դդումը մաքրում ենք և խոշոր կտրատում։

 - Հաստ տակով կաթսայի մեջ 1 ճ/գդ կարագ ենք հալեցնում։ Ավելացնում ենք սոխը և մոտ 2-3 րոպե տապակում ենք մինչև այն փափկի։

 - Լցնում ենք դդումը, խառնում ենք և 2-3 րոպե տապակում ենք։

 - Ավելացնում ենք 400 մլ եռման ջուրը։ Լցնում ենք մշկընկույզն ու ճզմած սխտորը։ Աղ և պղպեղ ենք անում։

 - Եփում ենք 15-20 րոպե, կամ էլ այնքան մինչև դդումն ամբողջությամբ փափկի։

 - Բլենդերի օգնությամբ դդումը հարում ենք մինչև համասեռ դառնա։

 - Տաք կրեմ-ապուրը լցնում ենք ափսեի մեջ։

 - Վրան լցնում ենք սերուցքը և փայտիկով նախշ անում։ Բարի ախորժակ:

 
Ուտեստը մատուցում ենք տաք վիճակում, այն այդպես շատ ավելի համեղ է։ Կրեմ-ապուր , որը կարելի է մատուցել քերած պանրի, չորահացի, տապակած բեկոնի և այլ մթերքների հետ 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: