
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Ելակով և կաթնաշոռով աղանդեր
Բաղադրիչներ
- ելակ - 150 գր
- կաթնաշոռ - 150 գր
- թխվածքաբլիթ - 100 գր (փխրուն)
- ընկույզ - 80 գր
- մեղր - 2 ճ/գդ
- շոկոլադ սև - 50 գր
- անանուխ - զարդարելու համար
Քայլերի հաջորդականություն
- Սկսում ենք պատրաստել հիմքը։ Թխվածքաբլիթներն ու ընկույզը մանրացնում ենք։

- Կաթնաշոռը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք մեղրը և հարում ենք մինչև միասեռ և կրեմանման զանգված ստանանք։

- Ձևամանի մեջ ենք լցնում ընկուզա-բիսկվիթային խառնուրդը։

- Ելակը մեջտեղից կիսում ենք և շարում ընկուզա-բիսկվիթային զանգվածի կողքերով։

- Ձևամանի մեջ ենք ավելացնում մեղրա-կաթնաշոռային զանգվածը։

- Շոկոլադը մանր քերիչով անցկացնում ենք և աղանդերի վրա ցանում։

- Տորթը ձևավորում ենք անանուխով և ելակով։

- Պատրաստ է։ Բարի ախորժակ։

Ելակով և կաթնաշոռով աղանդեր հարմար է պատրաստել և մատուցել սուրճի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: