
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 30-40 minutes
 
Պիրոգ հավի սրտով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բաղադրիչները նախատեսված են 30X40 չափի տապակի հաշվարկով:
Պատրաստում ենք խմորը: Խմորիչը լուծում ենք տաք կաթի մեջ, ավելացնում ենք շաքարավազը, խառնում ենք և թողնում 10-15 րոպե:
600 գր ալյուրն ու աղը լցնում ենք մեծ ամանի մեջ և վրան ավելացնում կաթով ու խմորիչով խառնուրդը: Ստացված զանգվածը խառնում ենք և հարթ, չկպչուն խմոր հունցում (անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք նաև մնացած 80 գր ալյուրը): Խմորը 20 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև ավելացնում ենք փափկեցրած կարագը և խառնում ենք այնքան, մինչ ստանանք համասեռ զանգված (եթե կոմբայն չկա, իսկ ձեռքերով հունցելը դժվար է, ապա կարող ենք կարագը կաթի մեջ հալեցրած վիճակում լցնել և խառնել):

 - Խմորը գնդում ենք, դնում յուղապատ ամանի մեջ, ծածկում ենք և 1 ժամով տաք տեղ դնում (այդ ընթացքում խմորը 1.5-2 անգամ չափերով ավելանում է):
Պատրաստում ենք միջուկը: Սիրտը կտրում ենք ոչ մեծ կտորներով:

 - Պանիրը խոշոր քերիչով քերում ենք:

 - Սոխն ու բեկոնը խորանարդիկներով կտրատում ենք: Թավայի մեջ 1 ճ/գդ բուսայուղ ենք լցնում և միջին ուժեղության կրակի վրա տաքացնում: Ավելացնում ենք սոխն ու բեկոնը և խառնելով 5-6 րոպե տապակում մինչև սոխը դառնա ոսկեգույն: Խառնուրդը լցնում ենք ամանի մեջ:

 - Կրակի տակն ուժեղացնում ենք, ևս մեկ գդալ բուսայուղ ավելացնում և սիրտը լցնում ենք թավայի մեջ ու մոտ 5 րոպե տապակում (եթե թավան փոքր է, ապա լավ կլինի քիչ-քիչ տապակել, որպեսզի սիրտը տապակվի, ոչ թե շոգեխաշվի):

 - Սիրտը լցնում ենք սոխով և բեկոնով ամանի մեջ, ավելացնում քերած կամ կտրատած սխտորը և թողնում ենք, որ սառչի: Այս ամենից հետո պանիր, աղ ու պղպեղ ենք ավելացնում և խառնում ենք:
Արդեն հասունացած խմորը ձեռքերով տրորում ենք և կիսում 2 մասի (մեկը պետք է մյուսից մի քիչ մեծ լինի): Մեծ խմորը տապակի չափով ուղղանկյունաձև գրտնակում ենք, դնում յուղաթղթապատ տապակի մեջ և եզրերից 2-3 սմ բաց թողնելով վրան ենք լցնում միջուկը:
 - Խմորի երկրորդ մասով ծածկում ենք միջուկն ու եզրերն ամուր սեղմում: Եթե խմոր է ավելացել, ապա կարող ենք այն ոլորել և պիրոգը ցանցի տեսքով ձևավորել:

 - Պիրոգը 30 րոպե թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, այնուհետև վրան դեղնուց ենք քսում և դնում նախապես մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Թխում ենք մոտ 25-30 րոպե մինչև այն վարդագույն դառնա:

 
Ի դեպ, պիրոգ հավի սրտով կարող ենք մատուցել հավի արգանակի հետ 🙂
				        
											
											
											
											
											
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: