
- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 25 minutes
Շոկոլադե կրեմ-աղանդեր
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 200 գր (60-70 տոկոս կակաոյի պարունակությամբ)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ
- կարագ - 50 գր
- կակաո - 2 ճ/գդ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը կտրատում ենք:

- Շաքարավազը, աղը և կակաոն խառնում ենք իրար (եթե կակաոն գնդիկներով է, ապա մաղում ենք):

- Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի, մի փոքր լցնում շաքարավազով զանգվածի մեջ և խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան, ավելացնում ենք մանրացված շոկոլադը, կարագը, մնացած սերուցքը և խառնում մինչև վերջինս լուծվի (բավական թանձր և համասեռ կրեմ ենք ստանում):

- Կրեմը լցնում ենք բաժակների մեջ և առնվազն 6 ժամով դնում սառնարանում:

- Կարող ենք մատուցել թարմ մրգերի հետ:

- Վերջինս շատ համեղ է նաև հարած սերուցքի կամ շոկոլադե քերուկի հետ:

- Ահա և վերջ:

Ի դեպ, այսպիսի շոկոլադե աղանդերը ցանկացած ճաշի կամ ընթրիքի լավագույն վերջաբանը կլինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk inchpes patrastel harac serucq vran dzevavorelu hamar??