
        
        - Yield: 6-8 ժամ
 - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 50 minutes
 
Տորթ Հրաշք
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրասոտում ենք կրեմը: 180 գր շաքարավազը 1 ճ/գդ ալյուրի հետ խառնում ենք և ավելացնում 1 ձուն:

 - Զանգվածը լավ խառնում ենք:

 - Ավելացնում ենք 200 մլ կաթը և կրկին խառնում, որպեսզի շաքարավազը լուծվի:

 - Դնում ենք կրակին, և անընդհատ խառնելով հասցնում եռման աստիճանի, այնուհետև կրակի տակն իջեցնում ենք և եփում մինչև թանձրանա: Կրակից վերցնում ենք և սառեցնում:

 - Քանի դեռ կրեմը սառչում է, պատրաստում ենք խմորը: 180 գր շաքարավազը մեղրի և 60 գր կարագի հետ խառնում ենք, գոլորշու վրա հալեցնում, որից հետո կրակից վերցնում:

 - Հատ առ հատ ավելացնում ենք 3 ձուն և արագ խառնում, որպեսզի ձվերը չեփվեն:

 - Զանգվածը կրկին գոլորշու վրա ենք դնում և անընդհատ խառնելով 4 րոպե եփում և ավելացնում սոդան: Այնուհետև կրակից վերցնում ենք և ավելացնում ալյուրը:

 - Խմոր ենք հունցում:

 - Խմորը 7 հավասար մասի ենք կիսում:

 - Յուրաքանչյուրը շրջանաձև գրտնակում ենք:

 - Շրջանները ամանով կտրում ենք, որպեսզի հավասարվեն, այնուհետև հերթով թխում:

 - Բոլոր շերտերը թխելուց հետո անցնում ենք կրեմին: Կրեմի մեջ ենք լցնում սենյակային ջերմաստիճանի թթվասերը:

 - Խառնում ենք, ավելացնում 200 գր փափկեցրած կարագը և լավ հարում:

 - Շերտերի վրա կրեմ ենք քսում:

 - Տորթի կտրված եզրերը բլենդերով փշրանքի ենք վերածում:

 - Շերտը դնում ենք, վրան կրեմ քսում, այնուհետև փշրանք ցանում:

 - Այդպես հավաքում ենք ողջ տորթը, տորթի վերևամասին ու կողքերին կրեմ ենք քսում:

 - Վերջում տորթը պատում ենք փշրանքով և գիշերը սառնարանն ենք դնում, որպեսզի ներծծվի:

 - Ահա և վերջ:

 
Ահա այսպիսի հեշտ պատրաստվող Տորթ Հրաշք , որը հարմար է մատուցել 1 բաժակ տաք թեյի հետ 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: