
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 20 minutes
 
Գազարով տակոս
Բաղադրիչներ
- Լցոնի համար՝
 - հնդկահավ - 300 գր (կամ հավի խաշած կրծքամիս)
 - ռուկոլա - մի քանի ճյուղ
 - տաքդեղ - 1/4 հատ
 - Տակոսի համար՝
 - գազար - 200 գր
 - ձու - 2 հատ
 - ալյուր - 3 ճ/գդ (լիքը)
 - պանիր - 100 գր (չոր)
 - աղ - ըստ ճաշակի
 - Սոուսի համար՝
 - յոգուրտ դասական - 2 ճ/գդ
 - սոյայի սոուս - 1 ճ/գդ
 
Քայլերի հաջորդականություն
- Գազարը մաքրում ենք և անցկացնում խոշոր քերիչով:

 - Լցնում ենք կաթսայի մեջ, վրան եռման ջուր լցնում, թողնում 10 րոպե: Հետո ջուրը թափում ենք, գազարը քամիչով լավ քամում և մզում (սա կարևոր է, որովհետև եթե գազարի խոնավությունը շատ լինի, բլիթները լավ չեն ստացվի):

 - Պանիրը խոշոր քերիչով քերում ենք, կաթսայի մեջ լցնում ենք գազարը, պանիրը, ձվերն ու  ալյուրը, ըստ ճաշակի աղ ցանում:

 - Խառնում ենք (ստացվում է ահա այսպիսի զանգված):

 - Բաժանում ենք չորս հավասար մասի, գնդիկներ ձևավորում ու դնում յուղաթղթապատ տապակի մեջ:

 - Գնդիկները ձեռքով տափակացնում ու կլորացնում ենք (կարող ենք վրան քունջութ ցանել): Թխում ենք 15 րոպե, նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

 - Հնդկահավի խաշած միսը երկայնակի կտրատում ենք:

 - Տաքդեղը խորանարդաձև կամ ձողաձև կտրատում (կարող ենք փոխարինել նաև լոլիկով):

 - Պատրաստում ենք սոուսը: Կաթսայի մեջ խառնում ենք յոգուրտն ու սոյայի սոուսը և լավ խառնում:

 - Բլիթները տապակի վրայից վերցնում ենք, թողնում հովանան: Լցոնում ենք հնդկահավի մսով, քաղցր պղպեղով ու ռուկոլայով:

 - Վրայից լցնում ենք սոուսն ու մատուցում: Արտակարգ համեղ է ստացվում:

 
Նման տակոս Դուք դեռ չեք փորձել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Takosan. Et gazarov kololakner@ bacum enq heto jeroc@ dnum es chaskaca
Բարև Ձեզ Կարինե ջան, այո, ձևավորեք գնդիկներ և թխեք 15 րոպե, նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 🙂
iharke 200 astichani tak 15 rope