
        
        - Yield: 4-5 ժամ անց
 - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 40 minutes
 
Պանիր
Քայլերի հաջորդականություն
- Կաթը լցնում ենք հաստ պատերով ու բավականաչափ մեծ կաթսայի մեջ, որպեսզի եփելիս չթափվի: Դնում ենք միջին ուժգնության կրակին: Քանի դեռ կաթը տաքանում է, քամում ենք կիտրոնի հյութը:
Քամիչի մեջ երկտակ ծալված մարլյա ենք փռում, դնում այն կաթսայի վրա, որի մեջ պետք է հոսի շիճուկը: Հենց որ կաթը սկսում է բարձրանալ, կիտրոնի հյութը լցնում ենք մեջը: Գրեթե անմիջապես պանիրը զատվում է թափանցիկ շիճուկից:
Կաթսան կրակից վերցնում ենք (եթե շիճուկը դեռ թափանցիկ չէ, կաթսան նորից դնում ենք կրակին ու էլի մի քիչ կիտրոնի հյութ ավելացնում): Պետք չէ պանիրը երկար թողնել կրակին, քանի որ արդյունքում կարող է կոշտանալ:
Հենց որ շիճուկն ու կաթը լրիվ զատվում են, կաթսան կրակից վերցնում ենք, դատարկում մարլյայով քամիչի մեջ: Դնում ենք սառը ջրի տակ ու կես րոպե լվանում, որպեսզի պանիրը խտանա, իսկ կիտրոնի հյութն էլ դուրս գա և չփչացնի պանրի համը:
Եթե փափուկ պանիր եք ուզում, պետք է մարլյան ամուր ձգել և շիճուկը քամել: Պինդ պանիր ստանալու համար մարլյան կապում ենք, դնում մամլիչի կամ ծանրության տակ: Պանիրը որքան երկար մնա ծանրության տակ, այնքան խիտ կստացվի: Միջին խտություն ստանալու համար պետք է ծանրության տակ թողնել 40 րոպե: Ծանրությունը հանում ենք և պանիրը մարլյայի միջից հանում:

 - Տնական պանիրը պատրաստ է:

 
Պանիր պատրաստելու այս եղանակի հիմնական առավելությունն այն է, որ պատրաստվում է բնական ու անարատ կաթից, առանց արհեստական մակարդի 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: