
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 45 minutes
 - Cook Time: 60-80 minutes
 
Ռուլետ ոչխարի մսով
Բաղադրիչներ
- միս ոչխարի - 1 հատ (թիակ)
 - անանուխ - մի քանի ճյուղ
 - համեմ - մի քանի ճյուղ
 - մաղադանոս - մի քանի ճյուղ
 - հազրեվարդ (розмарин) - մի քանի ճյուղ
 - չաման - 5 ճյուղ
 - սխտոր - 3 պճեղ
 - ձիթայուղ - 50 մլ
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 - Խավարտի համար՝
 - նեխուր - 2-3 ճյուղ
 - գազար - 1 հատ
 - սոխ - 2 գլուխ
 - կարտոֆիլ - 2-3 հատ
 
Քայլերի հաջորդականություն
- Բլենդերի կաթսայի մեջ լցնում ենք անանուխը, համեմը, մաղադանոսը, հազրեվարդը, քերած սխտորը և ձիթայուղը: Հագցնում ենք բլենդերի «դանակ» գլխադիրը: Մանրացնում ենք այնքան, որ դառնա համասեռ զանգված:

 - Ոչխարի թիակի ոսկորը հանում ենք, միսը բացում, ավելորդ ճարպեն ու ջլերը կտրում: Միսը երկու կողմից համեմում ենք աղով ու պղպեղով: Կանաչեղենով միջուկը լցում ենք բացած մսի վրա:

 - Միսը ռուլետի նման փաթաթում ենք և պարանով կապում:

 - Ռուլետը դնում ենք տապակի մեջ, եզրերին շարում խոշոր կտրատած բանջարեղենը.  գազարը, նեխուրը, կարմիր սոխն ու կարտոֆիլը առանց կեղևազրկելու 4 կտոր ենք անում:

 - Բանջարեղենի վրա աղ ու պղպեղ ենք ցանում, ռուլետն ու բանջարեղենը ցողում ձիթայուղով, ավելացնում հազրեվարդի ու չամանի թարմ ճյուղերը: Դնում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը, եփում մինչև պատրաստ լինելը՝ մոտ 1 ժամ: Միսը շատ հյութեղ է ստացվում ու չի չորանում:

 
Եթե ռուլետ եք պատրաստելու ոչ թե թիակից, այլ բդից, անհրաժեշտ կլինի այն մի փոքր երկար եփել: Բարի ախորժակ 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: