
        
        - Yield: 3 ժամ անց
 - Prep Time: 45-50 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Տորթ «Գվադելուպա»
Բաղադրիչներ
- Շոկոլադային սաբլե բրետոնի համար՝
 - ձվի դեղնուց - 3 հատ
 - շաքարավազ - 130 գր
 - կարագ - 160 գր
 - աղ - 4 գր
 - ալյուր - 210 գր
 - փխրեցուցիչ - 15 գր
 - կակաո - 20 գր
 - Բանանի կոմպոտեի համար՝
 - բանան - 600 գր
 - կարագ - 100 գր
 - շաքարավազ - 90 գր
 - ռոմ - 20 գր
 - Խտացրած կաթով մուսսի համար՝
 - խտացրած կաթ - 300 գր
 - ձվի դեղնուց - 8 հատ
 - շոկոլադ կաթնային - 300 գր
 - ժելատին - 20 գր
 - ջուր - 100 մլ
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 600 մլ
 - վանիլին - 8 գր
 - Շոկոլադային ջնարակի համար՝
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
 - շոկոլադ կաթնային - 125 գր
 - շոկոլադ սպիտակ - 50 գր
 - կակաո - 25 գր
 - գլյուկոզա - 25 գր
 - ժելատին - 3 գր
 - կաթի փոշի - 5 գր
 - Շոկոլադային մուսսի համար՝
 - շաքարավազ - 65 գր
 - ջուր - 35 մլ
 - ձվի դեղնուց - 8 հատ
 - շոկոլադ սև - 225 գր (70%)
 - կարագ - 30 գր
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 350 մլ
 
Քայլերի հաջորդականություն
- Խորհուրդ ենք տալիս տորթը պատրաստել երկու օրում՝ հետևյալ հերթականությամբ:
Առաջին օր:
Պատրաստում ենք բանանի կոմպոտեն: Բանանը լայնակի կտրատում ենք, շաքարավազը 50 գր կարագի հետ կարամելացնում ենք կաթսայի մեջ: Ավելացնում ենք բանանները, լցնում ռոմն ու այրում լուցկով կամ այրիչով: Կրակից վերցնում ենք, ավելացնում մնացած 50 գր կարագը և հովացնում: Բանանի կոմպոտեն լցնում ենք 22 սմ տրամագծով կաղապարի մեջ ու 4 ժամով դնում սառնարան:

 - Պատրաստում ենք շոկոլադային սաբլե բրետոնը: Կարագը շաքարավազի ու աղի հետ հարում ենք այնքան, մինչև դառնա բաց գույնի փքուն զանգված: Դեղնուցները, ալյուրը, փխրեցուցիչն ու կակաոն հարում ենք մինչև համասեռ դառնալը:

 - Խմորը գնդում ենք, բլիթի ձև տալիս, փաթաթում սննային թաղանթով ու 1 ժամով դնում սառնարան: Սառնարանից հանում ենք, գրտնակում և 24 սմ տրամագծով շրջան կտրում: Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Թողնում ենք սեղանի վրա, որ հովանա:

 - Պատրաստում ենք խտացրած կաթով մուսսը: Ժելատինը սառը ջրում թրջում ենք: Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Հովացնում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի: Դեղնուցները, վանիլինն ու խտացրած կաթը խառնում ենք, անընդհատ խառնելով տաքացնում մինչև 85 աստիճան: Կրակից վերցնում ենք և հարիչի միջին արագութամբ հարում մինչև հովանալը:

 - Ժելատինն ու շոկոլադը լցնում ենք խտացրած կաթի ու դեղնուցների խառնուրդի մեջ: Սերուցքը հարում ենք մինչև փափուկ փրփուրի վերածվելը և քիչ-քիչ խնամքով խառնում շոկոլադային զանգվածին:

 - Երկրորդ օր:
Պատրաստում ենք ջնարակը: Ժելատինը սառը ջրում թրջում ենք: Սերուցքը գլյուկոզայի ու կաթի փոշու հետ հասցնում ենք եռման: Ավելացնում ենք շոկոլադն ու կակաոն: Մի քիչ հովացնում ենք: Ժելատինը լցնում ենք շոկոլադասերուցքային տաք զանգվածի մեջ:

 - Պատրաստում ենք շոկոլադային մուսսը: Շաքարավազը, ջուրն ու դեղնուցները խառնում ենք և անընդհատ խառնելով տաքացնում ենք մինչև 85 աստիճան: Կրակից վերցնում ենք, հարիչի միջին արագությամբ հարում մինչև հովանալը, այնուհետև ավելացնում կարագն ու հալեցրած շոկոլադը:

 - Սերուցքը հարում ենք մինչև փափուկ փրփուրի վերածվելը ու մաս-մաս խառնում շոկոլադային զանգվածին:

 - Հավաքում ենք տորթը: Փխրուն շերտը դնում ենք 24 սմ տրամագծով օղակի մեջ: Սառցախցիկից հանում ենք բանանի կոմպոտեն, լցնում շերտի վրա: Վրայից հավասարաչափ տարածում ենք խտացրած կաթով մուսսը, հարթեցնում ու 3 ժամով դնում սառնարան: Սառնարանից հանում ենք, ջնարակը լցնում վրան և կրկին 3 ժամով դնում ենք սառնարան, որպեսզի ջնարակը պնդանա:

 -  Տորթը զարդարում ենք շոկոլադային մուսսով, ինչից հետո 3 ժամով տեղափոխում ենք սառնարան:

 - Ահա և վերջ:

 - Վայելում ենք:

 
Բանանով ու շոկոլադով հիանալի տորթ է ստացվում, որն անպայման փորձել է պետք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Здравствуйте! Очень нравятся ваши рецепты, но в них часто встречаются сливки 30-35%. Не подскажете какие вы используете и где в Ереване можно их купить?
Բարև Ձեզ: 30-35% յուղայնությամբ սերուցք կարող եք ձեռք բերել սուպերմարկետներից: Տեսականին մեծ է, և Դուք հնարավորույուն ունեք ընտրել Ձեր ցանկացածը: 🙂