
        
        - Yield: 35
 - Prep Time: 35 minutes
 - Cook Time: 1ժ 30 րոպե
 
Սնկով պիրոգ
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
 - ալյուր - 250 գր
 - աղ - 1 թ/գդ
 - կարագ - 255 գր
 - ջուր - 60 մլ
 - Միջուկի համար՝
 - բուսայուղ - 1 ճ/գդ
 - սունկ շամպինիոն - 905 գր
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 - կարագ - 1 ճ/գդ
 - սոխ կանաչ - 2 հատ
 - ծիտրոն - 1 ճ/գդ
 - պանիր - 70 գր
 - կաթ - 475 մլ
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 475 մլ
 - ձու - 6 հատ
 - մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք հիմքը: Մեկ բաժակ ալյուրն ու աղը կաթսայի մեջ խառնում ենք, հարիչի թույլ արագությամբ հարելով ավելացնում կարագը, հետո՝ մնացած ալյուրն ու սառը ջուրը: Խառնում ենք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված:

 - Խմորը փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ ու սեղմում, որպեսզի հարթ սկավառակ ստացվի: Առնվազն մեկ ժամով դնում ենք սառնարանում: Բացվող կողքերով ձևամանը ձիթայուղում ենք, մեջը յուղաթուղթ փռում: Խմորը բարակ գրտնակում ենք ալրածածկ մակերևույթի վրա և դնում ձևամանի մեջ՝ կողքերը պատի նման կանգնեցնելով: Այդ վիճակով տեղափոխում ենք սառնարան ու պահում 20 րոպե:

 - Ջեռոցը 160 աստիճան տաքացնում ենք, խմորի վրա յուղաթուղթ փռում և մեջն ինչ-որ ծանրություն լցնում (լոբի, ոլոռ, բրինձ և այլն): Թխում ենք 30-40 րոպե, մինչև ոսկեգույն կեղև գոյանալը: Թուղթն ու ծանրությունը խնամքով հանում ենք, հիմքը հովացնում, սակայն ջեռոցը չենք անջատում:

 - Պատրաստում ենք միջուկը: Մեծ թավայի մեջ տաքացնում ենք բուսայուղը: Լցնում  ենք կտրատած շամպինիոնները, աղ ու պղպեղ ցանում և եփում մոտ 5 րոպե, մինչև սնկերը փափկեն: Դրանից հետո կրակը թուլացնում ու հասցնում ենք միջինի, ավելացնում ենք կարագը, կտրատած սոխն ու ծիտրոնը: Խառնելով եփում ենք ևս 12 րոպե, մինչև սնկերի եփվելը: Նորից աղ ու պղպեղ ենք ցանում ու հովացնում:

 - Հովացած ձևամանում խմորե հիմքի հատակին լցնում ենք պանրի մեկ երրորդն ու շամպինիոնների կեսը: Կաթը, սերուցքը, ձվերը, 1.5 թ/գդ աղը, պղպեղն ու մի պտղունց մշկընկույզը բլենդերում տրորում ենք, մինչև համասեռ խառնուրդ ստացվի: Խառնուրդի կեսը լցնում ենք շամպինիոնների վրա: Վրայից լցնում ենք պանրի ևս մեկ երրորդն ու մնացած շամպինիոնները: Լցնում ենք կաթնային խառնուրդի մյուս կեսը և վրան ցանում մնացած պանիրը:

 - Թխում ենք մոտ 1,5 ժամ:

 - Թխված պիրոգը հովացնում ենք, հետո ձևամանից հանում ու դնում սկուտեղի մեջ:

 - Ահա և վերջ:

 
Սնկով պիրոգ արժե պատրաստել հատկապես երեկոյան, երբ ուզում ես ինչ-որ համեղ բան ուտել ու հետաքրքիր ժամանակ անցկացնել 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: