
        
        - Yield: 3 ժամ անց
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 35 minutes
 
Տորթ “Red Velvet”
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
 - ձու - 2 հատ
 - շաքարավազ - 250գր
 - բուսայուղ - 250մլ
 - կեֆիր - 250մլ (կամ թթվասեր)
 - սննդի գունանյութ - 1/2-2թ/գդ (ստիպված եք ավելացնել ինտուիտիվ՝ կախված գունանյութի խտությունից)
 - կակաո - 1ճ/գդ
 - սոդա - 3/4 թ/գդ
 - աղ - 1/4 թ/գդ
 - վանիլին - 1թ/գդ
 - ալյուր - 400գր
 - Կրեմի համար՝
 - պանիր մասկարպոնե - 400գր
 - կարագ - 150գր
 - շաքարի փոշի - 400գր
 - վանիլին - 1թ/գդ
 - Բիկսվիթի ներծծման համար՝
 - օշարակ բալի - 100մլ (կամ բալի լիկյոր)
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Դրա համար հարում ենք ձուն շաքարավազի հետ մինչև զանգվածի սպիտակելը և ծավալով ավելանալը, ապա ավելացնում վանիլինը, բուսայուղը և կեֆիրը: Շարունակում ենք հարել մինչև միատարր զանգվածի առաջացումը: Ավելացնում ենք գունանյութը, կրկին հարում:

 - Խառնում ենք ալյուրը, սոդան, աղը և կակաոն, ապա անցկացնում մաղով: Մաս առ մաս ավելացնում ենք կարմիր զանգվածի վրա և գդալով զգույշ խառնում: Պետք է ստացվի միատարր նուրբ և թեթև խմոր:

 - Խմորը բաժանում ենք 2 մասի: Առաջին մասը լցնում ենք 21-23 սմ տրամագծով ձևամանի մեջ, որը նախապես պատում ենք բուսայուղով և հատակին փռում պերգամենտային թուղթ:
Ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան և թխում բիսկվիթը 30-35 րոպե: Նույն կերպ թխում ենք երկրորդ բիսկվիթը: - Պատրաստում ենք կրեմը: Դրա համար քիչ արագությամբ հարում ենք մասկարպոնեն փափկած կարագի հետ, ապա մաս առ մաս ավելացնում շաքարի փոշին, վանիլինը: Շարունակում ենք հարել մինչև միատարր զանգվածի առաջացումը:

 - Արդեն սառչած բիսկվիթի շերտերի կողքի չորացած հատվածները կտրում ենք և վերածում փշրանքի:
Բիսկվիթի ամբողջական շերտերը ներծծում ենք բալի օշարակով կամ լիկյորով:
Բիսկվիթի առաջին շերտի վրա քսում ենք կրեմի կեսը, ապա դնում երկրորդ շերտը: Կրեմի մնացած մասով պատում ենք տորթի վրայի մակերեսը և կողքերը:
Տորթի կողքի հատվածները պատում ենք բիսվիթի փշրանքով, իսկ տորթի վրա ցանկության դեպքում շաղ ենք տալիս քերիչով անցկացրած կաթնային շոկոլադ:

 - Տեղափոխում ենք տորթը սառնարան 3 ժամով, ապա համտեսում:

 
Այսպիսով, համոզվեցինք, որ ամերիկյան խոհանոցի ամենահայտնի թխվածքներից մեկը՝ “Red Velvet” կամ “Կարմիր Թավիշ” տորթն իրականում բավականին հեշտ է պատրաստվում: Իսկ իր անսպասելի և տպավորիչ գույնի շնորհիվ այն կարող է գեղեցիկ անակնկալ հանդիսանալ նաև Սուրբ Վալենտինի տոնի առթիվ:
Հուսով ենք, ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Xndrum em aseq te inch firmayi gunanyut eq ogtagorcum , vor ayspisi gexecik karmir guyne stacvum
Բարև Ձեզ, որակյալ գունանյութ կարող եք գտնել տորթերի մասնագիտացված խանութներից 🙂