
        
        - Yield: 6 ժամ անց
 - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 50 minutes
 
Շոկոլադե չիզքեյք սալորաչրով
Բաղադրիչներ
- վաֆլի - 200 գր շոկոլադե (կամ թխվածքաբլիթ)
 - կոկոսի քերուկ - 100 գր
 - կակաո - 1 ճ/գդ
 - կարագ - 30 գր
 - պանիր մասկարպոնե - 500 գր
 - կաթնաշոռ - 300 գր
 - շոկոլադ կաթնային - 150 գր
 - սուրճ լուծվող - 1 ճ/գդ
 - շաքարավազ - 70 գր
 - ձու - 3 հատ
 - ալյուր - 3 ճ/գդ
 - չիր սալորի - 200 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Վաֆլին մանրացնում ենք, ավելացնում ենք կակաոն, կոկոսի քերուկը ու հալեցրած կարագը: Զանգվածը լցնում ենք  20-21 սմ տրամագիծ ունեցող բացվող ձևամանի մեջ և 5-8 րոպե թխում 170 աստիճան տաքացրած ջեռոցում:

 - Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեին ավելացնում ենք շաքարավազը, կաթնաշոռը և հալեցրած շոկոլադը: Լավ խառնում ենք: Այնուհետև ավելացնում ենք սուրճն ու ձվերը և կրկին հարում:
՛ - Սալորաչիրը ցանկության դեպքում կարող ենք թրջել կոնյակի կամ ռոմի մեջ: Ձևամանի մեջ շարում ենք 2 մասի բաժանած սալորաչրերը, վրան լցնում ենք կրեմը, հարթեցնում և թխում 160 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե:

 - Չիզքեյքը լիովին հովացնում ենք, փայլաթիթեղով կամ պոլիէթիլենային թաղանթով ծածկում և 6-8 ժամով տեղափոխում սառնարան: Ցանկության դեպքում կարող ենք սառցարան տեղափոխել:

 - Սառնարանից հանում ենք, վրան կակաո ցանում, զարդարում սուրճով կտրատում և մատուցում: Ահա և վերջ:

 
Մի փոքր ցանկություն և կարող ենք վայելել հրաշալի շոկոլադե չիզքեյք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: