
        
        - Yield: 30 րոպե անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Բիսկվիթային ռուլետ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը 100 գր շաքարավազի հետ լավ հարում ենք: Աստիճանաբար ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը:

 - Լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10-12 րոպե:

 - Ռուլետանման փաթաթում ենք:

 - Պատրաստում ենք կրեմը: Գոլ կաթը, 100 գր շաքարավազն ու վարսակի փաթիլները լավ հարում ենք և հովացնում: Կարագը հարում ենք վանիլինի հետ և ավելացնում վարսակի փաթիլներով զանգվածի մեջ:

 - Ռուլետը բացում ենք և վրան ջեմ քսում: Այնուհետև քսում ենք կրեմն ու կրկին ռուլետանման փաթաթում:
՛ - Ռուլետի վրայից զգուշությամբ հանում ենք յուղաթուղթը:
Պատրաստում ենք ջնարակը: Թթվասերը, շաքարի փոշին և կակաոն մարմանդ կրակին տաքացնում ենք և 2 րոպե հովացնում:

 - Ջնարակը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և ռուլետը զարդարում:

 - Ահա և վերջ:

 
Համեղ ռուլետ , որը շատ շուտ կվերջանա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
խմորի շաքարավազը շատ շատ է