
        
        - Yield: 30 րոպե անց
 - Prep Time: 45 minutes
 - Cook Time: 50 minutes
 
Սպիտակ շոկոլադով տարտ
Բաղադրիչներ
- ալյուր - 300 գր
 - կարագ - 125 գր
 - ձու - 3 հատ
 - շաքարավազ - 100 գր
 - շոկոլադ սև - 200 գր
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
 - օսլա (крахмал) - 1 ճ/գդ
 - բալ - 500 գր (սառեցրած)
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Կարագը քերում ենք, լցնում ամանի մեջ, ավելացնում 1 ձուն, 50 գր շաքարավազը և ալյուրը: Խմորը գնդում ենք, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպեով տեղափոխում սառնարան:

 - Խմորը դնում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ և ձեռքերով տարածում: Պատառաքաղով ծակծկում ենք, վրան յուղաթուղթ փռում և ծանրություն դնում: Խմորը տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը, 10 րոպե անց հանում ենք ծանրությունը և խմորը թխում ևս 10-15 րոպե:

 - Պատրաստում ենք կրեմը: Շոկոլադը կտրատում ենք, վրան լցնում սերուցքն ու գոլորշու վրա անընդհատ խառնելով տաքացնում:

 - Մեկ այլ ամանի մեջ հարում ենք 2 ձուն և 50 գր շոկոլադը: Այնուհետև ավելացնում ենք սպիտակ շոկոլադով զանգվածը, մաղած օսլան և կրկին խառնում ենք:

 - Սառեցրած բալերը սենյակային ջերմաստիճանի ենք հասցնում և կորիզահան անում: Այնուհետև բալերը շարում ենք խմորի վրա և վրան լցնում կրեմը:

 - Տեղափոխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 40-50 րոպե:

 - Ահա և վերջ:

 
Պատրաստեցինք համեղ բալով տարտ 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: