
- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 55-60 minutes
Մեղրով տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Կարագը, շաքարավազն ու մեղրը գոլորշու վրա հալեցնում ենք, այնուհետև ավելացնում ենք սոդան և զանգվածը կրակի վրայից վերցնում:
Այս ամենից հետո լցնում ենք ձվերը և ալյուրը ու խմոր ենք հունցում: Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպեով տեղափոխում սառնարան:

- Ժամանակը լրանալուն պես, խմորը հանում ենք սառնարանից, 8-9 մասի հավասար գնդերի բաժանում և ալրապատ մակերևույթին գրտնակում ենք: Ափսեն դնում ենք շերտերի վրա և հավասար շրջաններ ձևավորում:

- Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ յուրաքանչյուրը 5-7 րոպե: Խմորի ավելցուկները նույնպես թխում ենք ջեռոցում:

- Պատրաստում ենք կրեմը: Թթվասերն ու շաքարավազը լավ հարում ենք, մինչև ստանանք համասեռ զանգված:

- Շերտերին կրեմ ենք քսում և շարում իրար վրա:

- Այնուհետև կրեմապատում ենք ամբողջ տորթը:

- Փշրանքներով ձևավորում ենք տորթը:

- Ահա և վերջ:

Մեղրով տորթ , որի համից չեք հագենա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ լավն է
Անչափ շնորհակալ ենք 🙂
ես օգտագործեցի 20%թթվասեր ,բայց այդքան էլ հաջող չստացվեց ,ինձ դուր չեկավ արդյունքը ,կա արդյոք 20%-ից բարձր յուղայնության թթվասեր?
Բարև Ձեզ, այո, կա 25% յուղայնությամբ թթվասեր 🙂
իսկ որ ապրանքանիշի թթվասերն է, եթե իկարկե ձեզ համար դժվար չէ օգնել