
        
        - Yield: 3 ժամ անց
 - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 1ժ 20 րոպե
 
Կիտրոնով տորթ
Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
 - կիտրոն - 1 հատ
 - ալյուր - 640 գր
 - շաքարավազ - 200 գր
 - կարագ - 200 գր
 - փխրեցուցիչ - 18 գր
 - ձու - 3 հատ
 - Կրեմի համար՝
 - ջուր - 400 մլ
 - օսլա (крахмал) - 3 ճ/գդ
 - կարագ - 300 գր
 - ձվի դեղնուց - 2 հատ
 - կիտրոն - 2 հատ
 - շաքարավազ - 400 գր
 - Զարդարելու համար՝
 - շոկոլադ սև - 25 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում ենք ձվերը, կիտրոնի կեղևն ու լավ հարում ենք: Այնուհետև ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը:

 - Ձեռքերով խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարան:

 - Խմորները գրտնակում ենք, և 6 շրջաններ ձևավորում: Այնուհետև շուրաքանչյուր շերտ դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 12-15 րոպե:

 - Պատրաստում ենք կրեմը: Շաքարավազն ու ջուրը մարմանդ կրակին տաքացնում ենք և խառնում այնքան, մինչև շաքարավազը հալչի: Մեկ այլ ամանի մեջ հարում ենք ձվի դեղնուցները, կիտրոնի հյութը, կեղևն ու օսլան և լցնում շաքարավազով զանգվածի մեջ և 2 րոպե եռացնում:
Կարագը լավ հարում ենք և կամաց-կամաց լցնում կրեմի մեջ: Կրեմը լավ հարում ենք:

 - Շերտերին կրեմ ենք քսում, դնում իրար վրա, ինչից հետո էլ կրեմապատում ենք ողջ տորթը:

 - Այնուհետև տորթը զարդարում ենք շերտերի փշրանքներով և վրան շոկոլադ քերում:

 - Արդյունքում ստացանք համեղ տորթ :

 
Կիտրոնով համեղ տորթ , որը շատ հաճելի է վայելել սառը վիճակում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: