
Լեհական կեքս
Բաղադրիչներ
- ձու - 4 հատ
- ալյուր - 160 գր
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- աղ - 1/4 թ/գ
- պաքսիմատ - 1 ճ/գ
- շաքարավազ - 200 գր
- օսլա (крахмал) - 120 գր
- վանիլային շաքարափոշի - 1 ճ/գ
- կարագ - 230 գր
- շաքարի փոշի - 1 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը փափկեցնում ենք ու թողնում, որպեսզի սառչի սենյակային պայմաններում:
Ալյուրը, օսլան, փխրեցուցիչն ու աղը մաղում ենք:
Ձուն հարում ենք սովորական և վանիլային շաքարավազի հետ:

- Ստացված երկու զանգվածները խառնում ենք:

- Ավելացնում ենք փափկած կարագը:

- Ձևամանը պատում ենք կարագով ու պաքսիմատով:

- Այնուհետեև խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու եփում ջեռոցում 40-50 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Ջեռոցից հանելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի:

Թողնել պատասխան
Մուտք եղեք: