
        
        
        Տորթ «Հեքիաթ»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցները հարում ենք շաքարավազի մի մասի հետ:

 - Դեղնուցները հարում ենք մնացած շաքրավազի հետ այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված:

 - Դեղնուցային ու սպիտակուցային զանգվածները խառնում ենք: Աստիճանաբար մաղում ենք ալյուրը և պատրաստում թեթև խմոր:

 - Յուղաթղթով ծածկում ենք ձևամանը, ապա լցնում ենք խմորն ու եփում 10-12 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

 - Թխվելուց հետո հեռացնում ենք պերգամենտը, խմորը դնում ենք նոր յուղաթղթի վրա և ռուլետի նման փաթաթում ենք:

 - Թողնում ենք, որպեսզի սառչի, իսկ այդ ընթացքում պատրաստում ենք Շառլոտ կրեմը, որը բաժանում ենք երկու մասի: Մի մասին ավելացնում ենք կակաո և հարում այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:

 - Անուշահյութը պատրաստելու համար ջուրն ու շաքարավազը խառնում ենք, դնում ենք կրակի վրա ու եփում այնքան, մինչև շաքարավազը լուծվի: Ապա հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք կոնյակ:

 - Խմորի վրայից զգուշորեն հեռացնում ենք յուղաթուղթը, վրան լցնում ենք անուշահյութն ու թողնում 10 րոպե հանգստանա: Ապա վրան հավասարապես տարածում  ենք սպիտակ կրեմը:

 - Խմորը կրկին վերածում ենք ռուլետի ու վրան քսում ենք շոկոլադե կրեմը:

 - Տորթի կողքի հատվածները պատում ենք խմորի փշրանքներով, իսկ վրան կարելի է զարդարել ըստ ցանկության:

 
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: