
        
        
        Դդմիկ կորեական ձևով ձմռան համար
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դդմիկը լվանում, մաքրում, ապա քերիչով անցկացնում ենք կորեական գազարի նման։

 - Այնուհետև լվանում ենք գազարը, մաքրում և կրկին քերիչով անցկացնում ենք։

 - Պղպեղը լվանում ենք, հեռացնում ենք սերմերն ու բարակ տաշեղներով կտրատում ենք։

 - Սխտորը մաքրում ենք մանր քերիչով անցկացնում ենք կամ ճզմում։

 - Բանջարեղենը, սխտորն ու համեմունքները խառնում ու 5 ժամ պահում ենք սառնարանում։

 - Պատրաստում ենք մարինադը, որի համար քացախը, շաքարավազն ու աղը խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք բուսայուղն ու կրկին խառնում ենք։

 - Մարինադը լցնում ենք բանջարեղենի վրա ու խառնում ենք։

 - Ստացված զանգվածը լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ ու կրակի վրա ստերիլիզացնում ենք։ Եթե լցնում ենք 1 լ բանկաների մեջ, ապա ստերիլիզացնում ենք 25-30 րոպե, իսկ եթե 0,5 լ բանկաների մեջ՝ 15-20 րոպե։ Այնուհետև բանկաները փակում ենք։

 - Համեղ աղցանը պատրաստ է։

 
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: