
        
        
        Դեղձի մուրաբա
Բաղադրիչներ
- դեղձ - 1 կգ
 - շաքարավազ - 1 կգ
 - հյութ կիտրոնի - 25 մլ
 
Քայլերի հաջորդականություն
- Դեղձը լվանում ենք, կիսալուսնաձև կտրատում ու լցնում ենք էմալե կաթսայի մեջ։

 - Ավելացնում ենք շաքարավազը։

 - Դեղձը 1-6 ժամ դնում ենք տաք տեղում, որպեսզի հյութը դուրս գա։

 - Կաթսան դնում ենք կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո ևս 5 րոպե եփում ենք։ Առաջացած փրփուրը հեռացնում ենք։

 - Մուրաբան հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի։ 5-10 ժամ անց դեղձի կտորները պնդանում են։ Դրանք հանում ենք կաթսայից, իսկ օշարակը 5-15 րոպե եփում ենք։ Այնուհետև ավելացնում ենք կիտրոնի հյութն ու ևս 15 րոպե եփում ենք։

 - Դեղձի կտորները կրկին լցնում ենք օշարակի մեջ, հասցնում ենք եռման աստիճանի ու ևս 10 րոպե եփում ենք։
Ստացված մուրաբան լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ։

 - Բանկաներն ամուր փակում ենք կափարիչով ու թողնում ենք, որ սառեն։

 
Շատ համեղ մուրաբա, որը ձմռանը կարելի է վայելել տարատեսակ թեյերի հետ։ ։)
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: