
 
        
        
        Ելակով չիզքեյք առանց թխելու
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 180 գր
- ելակ - 600 գր
- պանիր սերուցքային - 500 գր
- սերուցք (33% յուղ.) - 150 գր
- շաքարի փոշի - 100 գր
- դոնդող - 1 փաթեթ
- ժելատին - 5 գր
- Ինչպես նաև՝
- ելակ - 300 գր
Քայլերի հաջորդականություն
- Ելակի համով ժելեն ու ժելատինը լցնում ենք 200 մլ տաք ջրի մեջ և զգուշորեն խառնում ենք։ Այնուհետև թողնում ենք, որ սառչի։
  
- Ելակի մի մասը բլենդերով հարում ենք, իսկ մյուս մասը կտրատում՝ բաժանելով 4 մասի։
 Սերուցքը հարում ենք՝ ստանալով պինդ զանգված, ավելացնում ենք սերուցքային պանիրն ու կրկին հարում ենք։
  
- Ավելացնում ենք ելակի խյուսը, շաքարի փոշին ու բլենդերով հարում ենք։
  
- Այնուհետև լցնում ենք ժելատինի զանգվածն ու խառնում ենք։
 Ստացված զանգվածը պահում ենք սառնարանում: Երբ այն արդեն պնդացած է լինում, ավելացնում ենք կտրատած ելակն ու խառնում ենք։
  
- Այժմ հավաքում ենք չիզքեյքը։
  
- Թխվածքաբլիթները դնում ենք ձևամանի հատակին, լցնում ենք ելակի զանգվածն ու հավասարեցնում ենք։ Ապա կրկին պահում ենք սառնարանում։
  
- Զարդարում ենք կտրատած ելակի շերտերով։ Պատրաստում ենք ժելեն փաթեթի վրա նշված ցուցումներով, լցնում ենք վրան և պահում ենք սառնարանում։
  
- Ստացվում է նրբահամ ու շատ համեղ չիզքեյք։
  
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
 
				         
											 
											 
											 
											 
											 
															 
															 
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: