
        
        - Yield: 2 ժամ անց
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Պանրային կրեկերներ
Պանրով կրեկերները պանրային համով և բույրով խրթխրթիկներ են, որոնք արտաքին տեսքով պանիր են հիշեցնում։ Կրեկերներն առանց շաքարի փխրուն թխվածքաբլիթներ են` համեմումունքներով կամ առանց համեմունքների։
Քայլերի հաջորդականություն
-  Ալյուրը մաղում ենք և լցնում ամանի մեջ։

 - Ալյուրի մեջ ենք դնում սառեցրած կարագը և դանակով կտրտում։

 - Այնուհետև ձեռքերով ալյուրն ու կարագը խառնում ենք մինչև փշրանք ստանանք։

 - Պանիրը անցկացնում ենք մանր քերիչով (այդպես պանիրը խմորի մեջ հավասարապես կբաշխվի)։

 - Պանիրը լցնում ենք ընդհանուր զանգվածի մեջ և խառնում։

 - Զանգվածն իրար միացնելու համար օգտագործում ենք ձվի դեղնուցը։ Դեղնուցն ավելացնելուց հետ ձեռքերով խմոր ենք հունցում։

 - Խմորը սննդային փաթեթի մեջ փաթաթում ենք և 0,5 ժամով տեղափոխում սառնարանը։ Երբ կարագը սառի խմորն ավելի առաձգական կդառնա։

 - Ջեռոցը տաքացնում ենք մինչև 180 աստիճան։ Խմորը սառնարանից հանում ենք, 5 մմ հաստությամբ խմոր ենք գրտնակում և եռանկյունիներ կտրում։
Եթե խմորը գրտնակին է կպչում, կարող ենք այն դնել երկու յուղաթղթերի միջև, որպեսզի գրտնակը մաքուր մնա։

 - Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում։ Եռանկյունիները տեղափոխում ենք յուղաթղթի վրա և փայտիկով անցքեր անում ապագա կրեկերների վրա, որպեսզի պանրի տեսք ստանանք։

 - Տապակը դնում ենք ջեռոցի մեջ և 10-15 րոպե թխում մինչև ոսկեգույն երանգ ստանանք։

 - Սառած թխվածքաբլիթը տապակից հեշտորեն դուրս է գալիս։
Խմորի մեջ կարող ենք ըստ ցանկության աղ և պղպեղ անել։

 
Այս հրաշալի կրեկերները կարող եք մատուցել ինչպես թեյի հետ, այնպես էլ գարեջրի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Shat hetaqrqir baxadratoms
Ուրախ ենք, որ հավանեցիք 🙂
barev
lurj es asu
shat lavner yes pordzeci )))??
🙂
ISK ARANC ZHVI KLINI
ISK ARANC ZHVI KLINI
Առանց ձվի խմորը այդպիսի առաձգական չի ստացվի, սակայն կարող եք փորձել 🙂
շատ համովա
Միանշանակ 🙂
laver
Ուրախ ենք, որ հավանեցիք 🙂
Ես փորձեցի և շատ համեղ էր
🙂
🙂
Knerek aysinkn 30-rope sarnaranum ayo?
Այո, Մարինե ջան, 30 րոպե խմորը պետք է տեղափոխեք սառնարան 🙂
es pordzeci xmor@ arancgakan cher ev cher el huncvum
Barev dzez isk cheyq asi inch tesaki panir vercnenq vor hamex stacvi