
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 10 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Ժելեով և թթվասերով տորթ առանց թխելու
Բաղադրիչներ
- Շերտերի համար
 - թխվածքաբլիթ - 400 գր
 - կարագ - 150 գր
 - Ժելեի համար՝
 - ժելե կիվիի համով - 2 փաթեթ
 - կիվի - 2 հատ
 - Կրեմի համար՝
 - թթվասեր - 750 գր
 - կաթ - 500 մլ
 - ժելատին - 35 գր
 - շաքարավազ - 200 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթը բլենդերով մանրացնում ենք։

 - Կարագը հալեցնում ենք, թողնում ենք մի քիչ սառչի և լցնում ենք թխվածքաբլիթի վրա։ Խմոր ենք հունցում։ Փխրուն, բայց թաց խմոր ստացանք։ Ձևամանը սննդային փաթեթով փաթաթում ենք։ Խմորը լցնում ենք և լավ հավասարեցնում` լավ սեղմելով։ Այնուհետև դնում ենք սառնարանը։

 - Փաթեթների ժելեները պատրաստում ենք ըստ  փաթեթի վրա գրված ցուցումների և լցնում ենք մեր ձևամանից չափերով փոքր ինչ-որ խոր և բարձր եզրերով ամանի մեջ և դնում ենք սառնարանը, որպեսզի սառչի։ Որոշ ժամանակ անց լցնում ենք կլոր կտրատած կիվին։

 - 4 ժամից ժելեն պատրաստ կլինի։ Ժելեով տարան դնում ենք տաք ջրով մեկ այլ տարայի մեջ, որպեսզի ժելենը տարայից հեշտ առանձնանա։ Տորթի ձևամանով ծածկում ենք և ժելեն շրջում տորթի վրա։ Ահա այսպես է ստացվել, որ ժելեն տորթի մեջետղում է հայտնվել։

 - Պատրաստում ենք կրեմը: Կաթը գրեթե եռման աստիճանի ենք հասցնում և լցնում ենք ժելատինի վրա։ Լավ խառնում ենք մինչև ամբողջությամբ լուծվի և թողնում ենք սառչի։ Թթվասերը շաքարավազի հետ հարիչով հարում ենք` մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի։ Առանց հարիչը անջատելու բարակ շիթով լցնում ենք կաթով ժելատինը։ Այդպես ենք անում, որ գնդիկներ չգոյանան և ժելատինը սառը թթվասերից չկտրվի։

 - Այս խառնուրդը զգուշորեն լցնում ենք ձևամանում ժելեի կողքերի ազատ մնացած մասի մեջ և ծածկում ենք ժելեն ամբողջությամբ։ 1 ժամով դնում ենք սառնարանը։

 - Այդ ժամանակահատվածում տորթը ամբողջությամբ պատրաստ կլինի։ Զգուշորեն հանում ենք ձևամանն ու սննդային թաղանթը։ Ամեն ինչ պատրաստ է` մոտ 2,5-3 կգ տորթ ենք ստացել։


 
Կարող ենք կիվիի փոխարեն այլ մրգեր օգտագործել, բայց այդ դեպքում ժելեն էլ պետք է նույն մրգի համով լինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Shat lawner isk karox eq tiramisu gzel chisht tarberak
Նելլի ջան, Տիրամիսուի բաղադրատոմս կունենանք շատ շուտով 🙂
inch chapsi dzevaman e?
Անհրաժեշտ է 21-23 սմ տրամագծով ձևաման 🙂