
- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 25-35 minutes
Խնձորով և կաթնաշոռով ոլորահաց
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Փափկեցրած կարագը, կաթնաշոռը և շաքարավազը լցնում ենք խոր ամանի մեջ։

- Հարիչով հարում ենք։

- Ավելացնում ենք ձուն և մի քիչ էլ ենք հարում։

- Ալյուրը խառնում ենք փխրեցուցիչի հետ։
Ավելացնում ենք ալյուրի մի մասը, գդալով կամ թիակով խառնում ենք։ Այս փուլում խմորը կպչուն է։

- Խմորը դնում ենք ալրապատ սեղանի վրա, ավելացնում ենք մնացած ալյուրը, փափուկ և առաձգական խմոր ենք հունցում։ Երկար չենք հունցում։ Մոտ 200 գր ալյուր է անհրաժեշտ:

- Խնձորները կեղևազրկում ենք, սերմերը հանում ենք և մանր խորանարդիկներով կտրատում (մոտ 0,5-1 սմ)։ Լցնում ենք ամանի մեջ։

- Ավելացնում ենք շաքարավազը (շաքարի քանակությունը կախված է խնձորների քաղցրությունից, մոտ 2 ճ/գդ)։ Լցնում ենք չամիչը, դարչինը և նարնջի կեղևը (միայն նարնջագույն մասը)։ Նարնջի կեղևը `ըստ ցանկության։ Կարող ենք ավելացնել նաև չորացրած լոռամրգի, ծիրանաչիր, լիկյոր և այլն։

- Խառնում ենք և միջուկն արդեն պատրաստ է։

- Խմորը ալրապատ սեղանի վրա 5 մմ հաստությամբ ուղղանկյունաձև բացում ենք (մեծ ուղղանկյունի ենք գրտնակում)։

- Խմորը աչքաչափով 3 մասի ենք բաժանում (բայց չենք կտրում), և միջուկը միջին հատվածի վրա ենք լցնում ։

- Միջուկի կողքերի խմորը անկյան տակ դանակով մոտ 2 սմ հաստությամբ շերտերով կտրում ենք։

- Այնուհետև կտրած խմորի շերտերը երկու կողմից բերում ենք միջուկի վրա և ծածկում այն։

- Այդպիսով սարդոստայն ենք հյուսում։

- Խմորը զգուշորեն տեղափոխում ենք տապակի վրա։ Այն շատ փափուկ է, եթե վստահ չեք, որ կարող եք այն տեղափոխել, ավելի լավ է տապակի հակառակ երեսի վրա գրտնակել և պատրաստել այն, այդ դեպքում տեղափոխելու խնդիր չի առաջանա։
Խմորի վրա շաքարավազ ենք ցանում։

- Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 25-35 րոպե թխում ենք մինչև ոսկեգույն դառնա։

- Պատրաստի ոլորահացը ամբողջությամբ սառեցնում ենք և մատուցում:

Ոլորահացը մեկ թերություն ունի, կտրելուց խնձորի կտորները կարող են թափվել։ Այդ իսկ պատճառով կարող ենք առանձին շերտեր պատրաստել և հյուսել վրան, որպեսզի ավելի հարմար լինի, բայց ամեն դեպքում անզուգական համն ապահովված է։
Խնձորով և կաթնաշոռով ոլորահացը շատ փափուկ է և նուրբ . լավ լրացում է թեյի, սուրճի կամ կակաոյի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: