Ինչպես արագ հալեցնել շոկոլադը

inchpes-arag-halecnel-shokolad-2

Աղանդերի շատ բաղադրատոմսերում հաճախ անհրաժեշտ է լինում հալեցնել շոկոլադ , որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել ջնարակի, կրեմի, խմորի կամ թխվածքի ձևավորման համար։ Շոկոլադը հալեցնելու բազմաթիվ տարբերակներ կան. կարող ենք միկրոալիքային վառարանում տաքացնել, գոլորշու վրա հալեցնել։ Յուրաքանչյուրը հալեցնում է իր նախընտրած տարբերակով։

Այստեղ ամենակարևորն այն է, որ շոկոլադը չափից ավել չտաքացնենք, հակառակ դեպքում այն կկտրվի (գնդիկներ են հայտնվում, որոնք արդեն չեն խառնվում)։ Կարևոր է նաև այն, որ շոկոլադն իր մեջ խոնավություն չքաշի։

Շոկոլադ հալեցնելու ամենահեշտ տարբերակը

Հալեցնել շոկոլադ կարող ենք այս հեշտ տաբերակով. դրա համար շոկոլադը հավասար մասերի ենք բաժանում, այնուհետև լցնում ոչ մեծ փաթեթի մեջ (այստեղ ամենահարմարը խոհարարական պարկերն են)։

Վերցնում ենք հարմար տարա, որի մեջ պարկը կմտնի և մի քիչ էլ տեղ կմնա (շատ հարմար են բարձր նեղ բաժակները, օրինակ բլենդերի բաժակը)։ Բաժակի մեջ ենք լցնում մինչև 50-60 աստիճան եռացրած ջուրը։

inchpes-arag-halecnel-shokolad-3

Շոկոլադով պարկը զգուշորեն տեղափոխում ենք տաք ջրի մեջ։ Պետք է հետևենք, որ պարկի մեջ ջուր չլցվի, այլապես շոկոլադը կխոնավանա և ամեն ինչ կփչացնի։

inchpes-arag-halecnel-shokolad-4

Շոկոլադը 3-10 րոպե ջրի մեջ ենք թողնում։ Պահելու տևողությունը կախված է ջրի ջերմաստիճանից, շոկոլադի տեսակից և կտորների չափերից։ Լավ կլինի 3 րոպեն մեկ անգամ ջրից հանենք և ձեռքով տրորենք, որպեսզի հալված շոկոլադն իր դիրքը փոխի և տաք ջրի հետ լավ փոխազդի (իհարկե պարկի ներսում)։

inchpes-arag-halecnel-shokolad-5

Երբ շոկոլադը արդեն բավականաչափ հալչել է, հանում ենք ջրից և սրբիչով պարկի վրայի ջուրը մաքրում։ Այնուհետև պարկի ծայրը կտրում ենք. եթե շոկոլադը ձևավորելու համար է, ծայրը շատ քիչ ենք կտրում` մի քանի մմ-անոց անցք ենք բացում, իսկ եթե շոկոլադը պետք է խմորի մեջ լցնենք ` 1-1,5 սմ անցք ենք բացում։

Այս տարբերակը շատ հեշտ է և ունի մի շարք առավելություններ՝

  • բացառում է շոկոլադը չափից ավել տաքացնելու դեպքը
  • թխվածքը ձևավորելիս հարմար է շոկոլադի չափը կարգավորել
  • չեն առաջանում կեղտոտ ամաններ
  • չօգտագործված շոկոլադը կարող ենք թողնել պարկում` կրկին տաքացնելու համար (այս դեպքում պետք է պարկի բերանը ամուր փակենք, որպեսզի շոկոլադը չծորա)։

 

 

Սա անպայման պետք է փորձել :)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *