Ինչպես պատրաստել մասկարպոնե

inchpes-patrastel-mascarpone-3

Իտալական սերուցքային պանիրը` մասկարպոնեն, ունի կրեմանման կազմություն և նուրբ սերուցքային համ։ Նրանով պատրաստվում են անչափ համեղ աղանդեր, որոնցից ամենատարածվածները թերևս «Չիզքեյք»-ն ու «Տիրամիսու»-ն են։ Իսկական մասկարպոնե պանիրը ոչ բոլորին հասանելի, թանկ հաճույք է, սակայն, բաղադրատոմսն իմանալով, մենք կարող ենք այն պատրաստել ու վայելել:

Եվ այսպես անցնենք գործի:

800 գր մասկարպոնե պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 լ 30% և ավելի յուղայնությամբ սերուցք (կաթնային), 3 ճ/գդ կիտրոնահյութ, ինչպես նաև  կաթսա,  մաղ, քամիչ և թանզիֆ։

Կաթսան դնում ենք միջին ուժգնության կրակի վրա, լցնում սերուցքը և փայտե թիակով խառնելով` հասցնում ենք գրեթե եռման աստիճանի։ Երբ պղպջակներ են առաջանում, կաթսան անմիջապես վերցնում ենք կրակի վրայից։ Ակտիվ խառնելով ավելացնում ենք կիտրոնահյութը, այնուհետև այն կրկին դնում ենք թույլ կրակի վրա և խառնում մոտ 2 րոպե, մինչև առաջին փոքր անհամասեռությունը նկատվի: Անմիջապես վերցնում ենք կրակից և թողնում սառչի:

Այդ ընթացքում սերուցքն անցնում է 3 փուլ. 1-ին փուլում կտրվում է, 2-րդ-ում` կեֆիրի կազմության դառնում, իսկ արդեն 3-րդ-ում` վերածվում է թանձր կրեմի։

Թանձր կրեմը լցնում ենք 4-5 տակ մարլյայով պատված մաղի մեջ, որի տակ դատարկ աման ենք դնում։ Զանգվածն այդպես թողնում ենք մոտ 1 ժամ մինչև շիճուկն ամբողջովին առանձնանա:

Ահա և վերջ: Մասկարպոնեն պատրաստ է 🙂

inchpes-patrastel-mascarpone-4

 

Խորհուրդներ.

  • Մասկարպոնեն կարող ենք պատրաստել նաև 15-20% յուղայնությամբ սերուցքով, իսկ կիտրոնահյութը փոխարինենք կիտրոնի աղով (1լ սերուցքի դեպքում մեզ անհրաժեշտ է  1/4
    թ/գդ կիտրոնի աղ)։ Այս դեպքում կիտրոնի աղը պետք է լուծենք 1 թ/գդ ջրում, որից հետո նոր ավելացնել տաքացած սերուցքին:
  • Մեր պատրաստած մասկարպոնեն սառնարանում (հերմետիկ փակվող ամանում) կարող ենք պահել մոտ 1 շաբաթ։

Մեկնաբանություններ

  1. Բարև Ձեզ.
    DECOR UP ֆիրմայի սերուցքով կստացվի պատրաստել մասկարպոնե?
    Շնորհակալություն

    1. Բարև Ձեզ Մարիամ ջան, այո, կարող եք այդ ֆիրմայի սերուցքով պատրաստել 🙂

    2. Воч. Декор ап кенданакан цагум чунецох серуцк е, авели чишт похаринох

  2. Բարև Ձեզ. Մեր շուկայումառկա սերուցքը հիմնականում քղցրա և դրանց մեջ կան շատ ու տարբեր քաբակի E եր: Կարող եք ասել վորտեղից կարելի ձեռք բերել մաքուր սրուցք :

    Եվ եթե գիտեք ինչպես ստանալ սերուցք տան պայմաններում :

    1. Բարև Ձեզ Կարինե ջան, մոտ ապագայում կտեղադրենք նաև սերուցք պատրաստելու բաղադրատոմսը 🙂

    1. Բարև Ձեզ, սուպերմարկետներում վաճառվող բոլոր սերուցքներով էլ արդյունքը լավ կստացվի, կարևորը 30% և ավելի յուղայնությամբ լինի 🙂

  3. Բարև Ձեզ, նախ ասեմ, որ իմ խոհանոցային օրը սկսվում և ավարտվում է ձեր էջը ուսումնասիրելով, բավականին բաղադրատոմսեր փորձել եմ, բոլորն էլ շատ լավն են և համեղ, բայց մասկարպոնե չկարողացա ստանալ, ասեմ , որ ճիշտ նույնությամբ արել եմ, պատրաստել եմ decor up ով, ընթացքը կարծես ճիշտ էր 3 փուլերը անցավ սերուցքը։Բայց երբ դրեցի սառի վրայի շերտը բավականին պինդ էր, բայց տակը ահագին հեղուկ էր հավագվել, ամբողջ զանգվածը կարծես մանր գնդիկներ լինեին։ Ինչն եմ սխալ արել։ Բավական երկար ստացվեց կներեք։

  4. Ավելացնեմ, որ decor up ի թխվածքների համար նախատեսված սերուցքով եմ արել (վարդագույն տուփով):

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *