Խմոր պատրաստելու գաղտնիքները

Շատ տնային տնտեսուհիներ կարծում են, որ տան պայմաններում համեղ խմոր պատրաստելն անհնարին է։ Cooks.am-ը ներկայացնում է մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կստիպեն Ձեզ այլ կերպ մտածել։

• Խմորին ավելացնում ենք կարտոֆիլի օսլա։ Դրա շնորհիվ կարկանդակներն ու բուլկիները կլինեն ավելի փափուկ:

• Խմորի համար նախատեսված ալյուրն անցկացնում ենք մաղով, որը համեղ ու ախորժալի թխվածքներ ստանալու գլխավոր պայմանն է։

• Բոլոր խմորներին (բացի շերտավոր, եփովի ու քաղցր խմորներից) ավելացնում ենք սպիտակաձավար (1ճ/գ- 0,5 լիտր հեղուկ զանգվածին), որպեսզի ստանանք չոր խմոր հացաբուլկեղենի, օլադիների, կարկանդակների ու նրբաշերտերի համար։
Խմոր-2
• Կաթին զուգահեռ խմորին ավելացնում ենք 0,5 բաժակ հանքային ջուր, որի համար 1 թ/գ սոդան խառնում ենք քացախի հետ ու ավելացնում 0,5 բաժակ ջուր։ Դրա շնորհիվ թխվածքները դառնում են ավելի փարթամ։

• Մթերքները նախօրոք հանում ենք սառնարանից ու օգտագործում սենյակային պայմաններում գտնվող մթերքներ, այլապես խմորն ավելի դանդաղ կհասունանա։

• Ջեռոցում կարկանդակները թխում ենք միջին ջերմությամբ, որպեսզի միջուկը չչորանա։
Խմոր-3
• Նախքան պատրաստելը պետք է ճիշտ ընտրել խմորիչը․ այն պետք է լինի թարմ։ Խմորիչի որակը ստուգում ենք այսպես․ պատրաստում ենք փոքրիկ խմոր, պատում ենք ալյուրով, եթե 30 րոպե անց ճաքեր չեն լինում, ապա խմորիչը լավը չէ։

• Փխրուն ու թեթև խմոր ստանալու համար խմորի մեջ օգտագործում ենք միայն ձվի դեղնուցները։

• Եթե խմորն արդեն հասունացել է, բայց այս կամ այն պատճառով դեռ չենք կարող թխել, ապա պետք չէ անհանգստանալ։ Այն ծածկում ենք խոնավեցրած թղթով։

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *