Յուրահատուկ սպագետտի
Բաղադրիչները՝
- ձիթայուղ – 50 մլ
- սոխ – 1 գլուխ
- սխտոր – 5 պճեղ
- պղպեղ սև – 2 պտղունց
- լոլիկ – 400 մլ (հյութի մեջ)
- ջուր – 100 մլ
- աղ – ըստ ճաշակի
- ռեհան – 2 ճ/գդ
- կարագ – 40 գր
- պանիր պարմեզան – 50 գր
Պատրաստման եղանակը
- Սոխն ու սխտորը մանրացնում և ձիթայուղով տապակում ենք և ավելացնում ենք կարմիր պղպեղը։
- Այնուհետև լոլիկը ձեռքերով ճզմում ենք, հյութի հետ լցնում տապակի մեջ և ավելացնում աղն ու ջուրը։ Լավ խառնում ենք, ավելացնում կտրատած ռեհանը։
- Սպագետտին եփում ենք։
- Լցնում ենք սոուսի մեջ, վրան քերած պարմեզան ու մի կտոր կարագ լցնում։Նրբերշիկները տապակում ենք և լցնում սպագետտիի վրա։
- Զարդարում ենք քերած պարմեզանով ու վայելում։
Սպագետտի բոլոնեզ
Բաղադրիչներ՝
- միս տավարի – 400 գր
- միս խոզի – 200 գր
- սոխ – 1 գլուխ
- նեխուր – 50 գր
- գազար – 100 գր
- սխտոր – 3 պճեղ
- ձիթայուղ – 40 մլ
- կարագ – 30 գր
- գինի սպիտակ – 150 մլ (չոր)
- արգանակ տավարի մսի – 300 մլ
- լոլիկ – 150 գր (խյուս)
- ռեհան – 2 թ/գդ (չորացրած)
- պղպեղ սև – 1/2 թ/գդ
- աղ – 1,5 թ/գդ
- սպագետտի – 500 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 150 մլ
Պատրաստման եղանակը
- Սոխը կտրատում ենք, նեխուրը երկայնքով բարակ կտորների բաժանում, գազարն անցկացնում ենք խոշոր քերիչով, իսկ սխտորը՝ մանրացնում: Սոխն ու սխտորը ձիթայուղի մեջ տապակում ենք մինչև թափանցիկ դառնան, ավելացնում ենք գազարն ու նեխուրը և միջին ուժգնության կրակի վրա, անընդհատ խառնելով, մոտ 5 րոպե եփում։
- Տավարի և խոզի միսն աղում ենք: Թավայի մեջ կարագ ենք դնում և խճողակը տապակում՝ թիակով մսային գնդիկները մանրացնելով (կարող ենք սկզբում տապակել խոզի միսը, այնուհետև վերջինիս արտազատած յուղի մեջ տապակել տավարի աղացած միսը)
- Եթե միսը գույնը փոխել է, ավելացնում ենք գինին և եփում ենք, մինչև ողջ հեղուկը գոլորշիանա:
- Մսի վրա ենք լցնում տավարի արգանակը, լոլիկի խյուսը, ավելացնում համեմունքները, խառնում և փակ կափարիչով շատ թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով մոտ 1 ժամ եփում:
- Քանի դեռ, սոուսը եփվում է, փաթեթի վրա նշված ցուցումների համաձայն, պատրաստում ենք պաստան, բայց պատրաստ լինելուց 1-2 րոպե առաջ կրակից վերցնում ենք:
- Եթե միսն արդեն փափուկ է, ավելացնում ենք սերուցքը, խառնում ենք և հասցնում եռման աստիճանի:
- Սպագետտիի վրա սոուս ենք լցնում և տաք վիճակում մատուցում:
Պաստա Կարբոնարա
Բաղադրիչներ՝
- մակարոն – 250 գր
- խոզապուխտ – 100 գր
- պանիր պարմեզան – 80 գր
- սխտոր – 2 պճեղ
- ձու – 2 հատ
- ձիթայուղ
- մաղադանոս
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակը
- Ջրով լի կաթսան դնում ենք կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։ Եռալուց հետո ջրի մեջ աղ ենք լցնում, ավելացնում ենք մակարոնը և 8-10 րոպե եփում։ Ջուրը թափում ենք, թողնելով 4 ճ/գդ օսլայաջուր (որում մակարոնը եփվել է)` սոուսի մեջ օգտագործելու համար։
Խոզապուխտը բարակ երկարավուն շերտերի ենք բաժանում։ Պարմեզանը մանր կտրատում ենք։ Ձվերն ու 50-60 գր պարմեզանը հարում ենք և ավելացնում սև պղպեղ։ - Միջին ուժգնության կրակի վրա ձիթայուղը թավայի մեջ տաքացնում ենք։ Ավելացնում ենք խոզապուխտը և 3 րոպեի ընթացքում տապակում ենք։ Այնուհետև ավելացնում ենք մանրացված սխտորը և 1 րոպե տապակում ենք մինչև փափկի։
Չորացրած մակարոնը լցնում ենք թավայի մեջ և 2 րոպե թողնում ենք` մինչև մակարոնը իր մեջ ներծծի խոզապուխտի յուղն ու ձիթայուղը։ - Մակարոնը կրակի վրայից վերցնում ենք։ Այնուհետև արագ լցնում ենք ձուն ու պանիրը, և արագորեն խառնում։ Ավելացնում ենք մակարոնի ջուրը` 4 ճ/գդ։
Պատրաստելուց հետո անմիջապես մատուցում ենք` վրան ցանելով պարմեզան և մաղադանոս։Պաստա «Ֆետուչինի»
Բաղադրիչներ՝
- պաստա – 500 գր (ֆետտուչինի)
- ձիթայուղ – 2 ճ/գդ
- կարագ – 100գր
- սոխ – 1 գլուխ
- սխտոր – 4 պճեղ
- լոլիկի մածուկ – 300գր
- շաքարավազ – 1 պտղունց
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 1 բաժակ
- պանիր պարմեզան – 100գր(քերած)
- ռեհան – 2 ճյուղ(կանաչ)Պատրաստման եղանակը
- Պաստան պատրաստում ենք այնպես, ինչպես նշված է տուփի վրա։ Այնուհետև պաստայի ջուրը թափում ենք` 1 բաժակը պահում ենք սոուսի համար։
- Սերուցքային կարագն ու ձիթայուղը տաքացնում ենք միջին ուժգնության կրակի վրա։ Ավելացնում ենք կտրատված սոխն ու սխտորը և մոտ 1 րոպե տապակում։
- Այնուհետև ավելացնում ենք լոլիկի մածուկը, աղը, պղպեղն ու շաքարավազը, ապա ավելացնում ենք պաստայի ջուրը: Թույլ կրակի վրա անընդհատ խառնելով՝ 25-30 րոպե եփում ենք։
- Վերցնում ենք կրակի վրայից, ավելացնում պատրաստի պաստան, սերուցքը, քերած պանիրը և թարմ մանրացրած ռեհանը և մատուցում:
Օրիգինալ պաստա
Բաղադրիչներ՝
- ձիթայուղ – 1ճ/գդ
- միս տավարի (աղացած) – 350գր
- սխտոր – 3 պճեղ
- սոխ – 1 գլուխ
- լոլիկ – 800գր
- մակարոն – 450գր
- պանիր պարմեզան – 2ճ/գդ
- աղ
- պղպեղ սև
- պղպեղ կարմիր Պատրաստման եղանակը
- Ձիթայուղով պատված թավայի մեջ տապակում ենք կտրատած սոխը, ապա ավելացնում աղացած միսը և խառնում ենք:
- Եփում ենք միջին ուժգնության կրակի վրա, համեմում ենք աղով և պղպեղներով, ավելացնում ճզմած սխտորը, մանրացված լոլիկը և եփում ևս 20 րոպե:
- Մակարոնը խաշում ենք ջրում՝ թողնելով փոքր-ինչ հում վիճակում:
- Քանդվող ձևամանի մեջ լցնում ենք պատրաստված սոուսի մի մասը, այնուհետև ուղղահայաց դիրքով դասավորում մակարոնները:
- Մակարոնների վրա լցնում ենք սոուսի մյուս մասը, ապա քերած պարմեզանը:
- Եփում ենք ջեռոցում 30 րոպե մինչև պանիրը հալչի և չոր շերտ առաջացնի:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: