Օգտակար խորհուրդներ տնային տնտեսուհիներին

Այս օգտակար խորհուրդները կօգնեն ցանկացած տնային տնտեսուհու հաղթահարել խոհարարական բարդություններն ու համեղ կերակուրներ պատրաստել՝ գոհացնելով ընտանիքի անդամներին։

 

օգտակար-խորհուրդներ-1

 

  • Հացը երկար թարմ կմնա, եթե հացամանի մեջ դնեք խնձոր կամ մեկ կտոր մաքրած կարտոֆիլ։
  • Որպեսզի աղը չոր մնա, աղամանի մեջ լցրեք 2-3 բրնձի հատիկ։
  • Եփվելու ընթացքում ապուրի մեջ ջուր լցնել չի կարելի․ դա ազդում է համի վրա։
  • Մսի արգանակը պետք է աղով համեմել եփվելուց 30 րոպե առաջ։
  • Շերտավոր խմորի եզրերին ձու քսել չի կարելի։ Եփվելուց այն չորանում է, և խմորը չի բարձրանում։
  • Եթե եփված խմորեղենը ձևամանից դուրս չի գալիս, ապա ձևամանը պետք է մի քանի րոպե պահել տաք ջրի մեջ։
  • Բրինձը կպահպանի իր սպիտակ գույնն ու չի փխլվի, եթե ավելացնեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։
  • Եթե կերակուրն այրվել է, մի շտապեք այն թափել․ կաթսան դրեք սառը ջրով լի ամանի մեջ, և այրվածքը կկպչի կաթսայի հատակին։
  • Լվացված և կիտրոնի հյութով ցողված միսը թարմ կմնա նույնիսկ շոգ օրերին։
  • Հավի միսը հյութեղ ու փափուկ կլինի, եթե եփելիս ջրի մեջ ավելացնեք 1 թ/գ քացախ։
  • Լյարդի բարակ թաղանթն ավելի հեշտ դուրս կգա, եթե այն 1 րոպե պահեք տաք ջրի մեջ։
  • Դափնու տերևը չի կարելի թողնել պատրաստի ապուրի մեջ, իսկ ծեծած սխտորն ավելացրեք եփելուց հետո։
  • Միսն ավելի նրբահամ կլինի, եթե տապակելիս կամ եփելիս վրան մի փոքր կոնյակ ցողեք։
  • Աղցանը պետք է աղով համեմել մատուցելուց առաջ․ ժամանակից շուտ համեմելու դեպքում բանջարեղենները շատ հյութ են արտադրում։
  • Եթե ապուրն աղի է ստացվել, ապա դրա մեջ պետք է մեկ կապոց բրինձ դնել․ այն կներծծի աղը։

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *