Ինչպես ստուգել մթերքների մեջ արմավենու յուղի պարունակությունը

inchpes-stugel-armavenu-yuxi-parunakutyun@-1

Այսօր, սննդային յուղերի մեջ ամենապահանջվածը` արմավենու յուղն է։ Դա պայմանավորված է նրանով, որ յուղատու արմավենիները շատ արգասաբեր են, իսկ նրանց պտուղներից ստացված յուղը` էժան։ Արմավենու ռաֆինացված յուղն օգտագործվում է կաթնամթերքի, հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրության մեջ։ Ցավն այն է, որ տեղափոխման ժամանակ այս յուղը հաճախ թթվում է, և առողջության համար չեզոք այս մթերքը դառնում է պոտենցիալ վտանգավոր։ Արմավենու յուղի պարունակությամբ մթերքներ, հաստատ չարժե ամեն օր օգտագործել։ Գոյություն ունեն հատուկ թեստեր, որոնք կօգնեն տնային պայմաններում հասկանալ, գնված կաթնամթերքի մեջ արմավենու յուղ կա, թե ոչ։

Կաթնաշոռ և թթվասեր

Եթե կաթնաշոռի կամ թթվասերի մեջ կա արմավենու յուղ, ապա ուտելիս լեզվի վրա յուղային փառի զգացողություն է առաջանում։ Այն բերանում ամբողջությամբ չի հալչում։ Բանն այն է, որ կաթնային ճարպի հալման ջերմաստիճանը 28-32 աստիճան է, իսկ արմավենու յուղինը` 39 աստիճան։ Օրինակ, եթե կաթնաշոռով ամանը թողնեք սենյակային ջերմաստիճանում և այն դեղին կեղևով ծածկվի, և համն ու հոտը չփոխի, հավանաբար արմավենու յուղով է պատրաստված։

Պաղպաղակ

Պաղպաղակը թողեք սենյակային ջերմաստիճանում. իսկական պաղպաղակը աստիճանաբար է փափկում` պահպանելով ձևը, իսկ արմավենու յուղով պատրաստվածը` երկար ժամանակ չի հալչի, բայց հետո թափանցիկ հեղուկի կվերածվի։

Պանիր

inchpes-stugel-armavenu-yuxi-parunakutyun@-2

Կաթնային ճարպի փոխարինիչի հիմքով պանիրները թույլ արտահայտված «օճառային» համ ունեն։ Չափազանց ձիգ, կամ ընդհակառակը, փշրվող պանիրները (պարմեզանին դա չի վերաբերում), ամենայն հավանականությամբ, արմավենու յուղի հիմքով են պատրաստված։ Բնական պանիրը արևի ճառագայթների տակ փափկում է, իսկ արմավենու յուղով պատրաստվածը` ընդհակառակը, ավելի է ձգանում. մակերևույթին ճարպային խոշոր կաթիլներ են առաջանում։

Կարագ

Սերուցքային կարագով բուտերբրոդ պատրաստեք. իսկական սերուցքային կարագը նուրբ հալչում է` առանց լեզվի կամ ատամների վրա փառ թողնելու, իսկ արմավենու յուղով պատրաստված կարագը` ատամներին է կպչում։ Թավայի մեջ մի կտոր սերուցքային կարագ դրեք. որակյալ կարագը չի տժտժում, իսկ մակերևույթին սպիտակ թաղանթ է մնում, իսկ արմավենու յուղով պատրաստված  կարագները հալչելուց միասեռ հեղուկի են վերածվում։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *