Ինչպես ընտրել վարսակի փաթիլներ

inchpes-@ntrel-varsaki-patilner-1

Վարսակի շիլաների օգտակար հատկությունների մասին բոլորս գիտենք. դրանք շատ համեղ են, սննդարար, օգտակար, վարսակի փաթիլներով հնարավոր է նաև նիհարել։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս շաբաթվա ընթացքում 2-3 անգամ վարսակի փաթիլներով շիլա պատրաստել (այն խորհուրդ չի տրվում բոլոր այն մարդկանց, ովքեր զգայուն են գլյուտենի նկատմամբ, ցածր խոլեստերին և բարձր թքարտադրություն ունեն, ինչի մասին կարող են վկայել հաճախակի հարբուխներն ու լեզվի վրայի փառը)։ Այդ հարցում շատ կարևոր է իմանալ, թե վարսակի փաթիլներից, որն է ավելի օգտակար։ Թերթիկներով, էքստրա և հերկուլեսի փաթիլները տարբեր աստիճանի մշակում են անցնում։

inchpes-@ntrel-varsaki-patilner-3

Արագ եփվող վարսակի փաթիլներն արտադրելիս, վարսակի հատիկները մանրացնում են և ջերմային մշակման ենթարկում, որի պատճառով էլ այդ փաթիլներն օգտակար չեն։ Ավելի լավ է 15-20 րոպեում եփվող հերկուլես կամ վարսակի փաթիլներ գնել, քանի որ դրանք ամբողջահատիկ վարսակով են պատրաստվում։ Ամբողջահատիկ վարսակը միայն մամլվում է, ջերմային մշակման չի ենթարկվում։
Նախքան վարսակի փաթիլներ գնելը, պետք է հետևել, որ տուփը վնասված չլինի, խոնավության հետքեր չլինեն։ Բաղադրության մեջ պետք է միայն փաթիլներ լինեն` առանց հավելումների։ Պահպանման ժամկետը հաշվում են վարսակի վերամշակումից սկսած. ստվարաթղթե տուփերում` մինչև 4 ամիս, պոլիէթիլենային տոպրակների մեջ` մինչև մեկ տարի։

Խորհուրդ. եթե առավոտյան 20 րոպե ժամանակ չունեք վարսակի փաթիլներով շիլա պատրաստելու համար, ապա կարող եք գիշերը պատրաստել. 5 ճ/գդ վարսակի փաթիլների վրա յոգուրտ, կեֆիր կամ կաթի սեր լցրեք (մոտ 200 մլ) և գիշերը սառնարանում թողեք։ Գիշերը վարսակի փաթիլները կուռչեն, իսկ առավոտյան կարող եք կտրատած միրգ կամ հատապտուղներ ավելացնել և նախաճաշն արդեն պատրաստ է։
Կարող եք վարսակի փաթիլներով շիլան թերմոսի մեջ պատրաստել։ Մեկ չափաբաժնի համար 50 գր լվացած վարսակի ձավարը (դրանք ավելի օգտակար են, քան փաթիլները) լցրեք թերմոսի մեջ և վրան 250 մլ եռացրած ջուր լցրեք։ Ցանկության դեպքում կարող եք չիր ավելացնել, թերմոսի կափարիչը ծածկել և թողնել մինչև առավոտ։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *