Հանքային ջուր. տեսակները և բաղադրությունը

hanqayin-jur-tesakner@-baxadrutyun@-5

Փորձագետները կարծում են, որ յուրաքանչյուր կիլոգրամի հաշվարկով օրական 30 – 35 մլ ջուր է անհրաժեշտ խմել, որը մեծահասակների մոտ օրական 1,5 – 3 լիտր է կազմում։

Ջուրն օրգանիզմի աշխատանքի համար շատ անհրաժեշտ ու կարևոր նախպայման է: Ցածր խոնավության պայմաններում, շոգ եղանակին, ակտիվ ֆիզիկական ծանրաբեռտնվածության, մրսածության և որոշ դեղամիջոցների ընդունման ժամանակ օգտագործվող ջրի քանակությունը պետք է ավելացնել։ 

Այդ իսկ պատճառով էլ, ջրի ընտրությունը շատ կարևոր է:

Ինչպե՞ս կարդալ պիտակը

hanqayin-jur-tesakner@-baxadrutyun@-2

Ջուրն, ինչպես և ուտելիքը կարող է փչանալ, այդ իսկ պատճառով այն գնելիս, պետք է ուշադրություն դարձրել շշալցման ամսաթվին (ապակյա տարաների մեջ ջուրը կարող է պահպանվել 2 տարի, իսկ պլաստիկ շշերի մեջ` 18 ամիս)։ Բացի այդ, պիտակի վրա պետք է նշված լինի շշալցման ամսաթիվն ու լաբորատորիան, որտեղ այն ստուգման է ենթարկվել։

Ո՞ր ջուրն է լավը

hanqayin-jur-tesakner@-baxadrutyun@-1

Հանքային ջրերը, կախված դրանց մեջ քիմիական տարրերի և այլ նյութերի առկայությունից, լինում են մի քանի տեսակի։

Հանքային ջուր ընտրելիս առաջնորդվեք հետևյալ հրահանգներով.

  • սեղանի հանքային ջուր
    1 լիտր սեղանի հանքային ջրի մեջ աղերի քանակը չի գերազանցում 1 գրամը, այդ իսկ պատճառով էլ այն կարելի է խմել տարվա բոլոր եղանակներին` ցանկացած քանակությամբ։
  • սեղանի բուժիչ ջուր
    1 լիտր սեղանի բուժիչ ջուրը 1-10 գր աղեր է պարունակում։ Սովորաբար այս ջուրն օգտագործվում է բուժիչ – պրոֆիլակտիկ նպատակներով և հարմար չէ ամենօրյա օգտագործման համար:
  • բուժիչ հանքային ջուր
    1 լիտրը պարունակում է 10-15 գր աղեր։ Վերջինս պետք է խմել բժշկի նշանակմամբ և վերահսկողությամբ։ Հիշեք, որ այս ջուրը չարաշահել չի կարելի, քանի որ հակառակ դեպում աղային կուտակումներ և այլ տհաճ երևույթներ կարող են առաջանալ:
  • բիկարբոնատային հանքային ջուր
    այս հանքային ջրի 1 լիտրն ավելի քան 600 մգ բիկարբոնատներ է պարունակում։ Այն ցուցված է սպորտով զբաղվող մարդկանց և ցիստիտով հիվանդներին, իսկ հակացուցված՝ գաստրիտով հիվանդներին:
  • սուլֆատային հանքային ջուր
    1 լիտրն ավելի քան 200 մգ սուլֆատ է պարունակում։ Այն ցուցված է բոլոր այն մարդկանց, ովքեր լյարդի հետ խնդիրներ ունեն, բացի այդ, այս ջուրը լուծողական հատկություն ունի։ Վերջինս հակացուցված է երեխաներին և դեռահասներին, քանի որ սուլֆատները չեն թողնում, որպեսզի կալցիումը յուրացվի։
  • քլորիդային հանքային ջուր
    1 լիտր քլորիդային հանքային ջրի մեջ կան ավելի քան 200 մգ քլորիդներ, որոնք կարգավորում են աղիների, լեղու և լյարդի աշխատանքը։ Բարձր ճնշում ունեցող մարդկանց այս ջուրը հակացուցված է։
  • մագնեզիումային հանքային ջուր
    Այս ջրի 1 լիտրը պարունակում է 50 մգ մագնեզիում է: Վեջինս խորհուրդ է տրվում օգտագործել փորկապությունների ժամանակ, ինչպես նաև սրթեսային իրավիճակներում։ Ստամոքսի խանգարումներով մարդկանց հանքային ջրի այս տեսակը հակացուցված է։
  • ֆտորային հանքային ջուր
    1 լիտրը ավելի քան 1 մգ ֆտոր է պարունակում։ Ցուցված է հղիներին, օսթեոպարոզով տառապող մարդկանց (հատկապես օգտակար է օգտագործել կալցիումիով հագեցած ջրի հետ հաջորդաբար): Ֆտորային հանքային ջուրը հակացուցված է այն դեպքերում, երբ մարդիկ ֆտորով հաբեր են ընդունում և ֆտորացված ջուր խմում։
  • երկաթով հարուստ հանքային ջուր
    1 լիտրը պարունակում է ավելի քան 1 մգ երկաթ։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր երկաթի պակաս ունեն։ Հակացուցված է ստամոքսի (մասնավորապես, խոցի դեպքում) և 12 մատնյա աղիքի հիվանդությունների դեպքում։
  • թթվային հանքային ջուր
    Թթվային հանքային ջրի 1 լիտրն ավելի քան 250 մգ ածխաթթվի անհիդրիդ է պարունակում։ Խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր ստամոքսահյութի ցածր թթվայնություն ունեն։ Իսկ հակացուցված է գաստրիտով, խոցով, օրգանիզմում բարձր թթվայնություն ունեցող մարդկանց, քանզի թթու ջուրը փքվածության զգացումն ուժեղացնում է։
  • նատրիումային հանքային ջուր
    1 լիտրն ավելի քան 200 մգ նատրիում է պարունակում։ Խորհուրդ է տրվում խմել փորկապությունների և վատ մարսողության դեպքում (քլորիդային ջրի հետ համադրած)։ Հակացուցված է հիպերտոնիկներին և ցածր աղային դիետաներ պահող մարդկանց։
  • կալցիումային հանքային ջուր
    1 լիտրը 150 մգ կալցիում է պարունակում։ Ցուցված է հղիներին, ինչպես նաև երեխաներին և դեռահասներին։ ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունների համաձայն, այդ ջուրը ճնշումն իջեցնելու հատկություն ունի, բացի այդ էլ խիստ հակացուցումներ չունի։

Գազավորված, թե՞ ոչ

Դիետոլոգները խորհուրդ են տալիս նախընտրությունը տալ չգազավորված ջրերին (կամ թույլ գազավորված), որպեսզի օրգանիզմում ստամոքսի փքվածություն չառաջանա։ Եթե Ձեզ ցուցված է բուժիչ կամ բուժիչ-սեղանի ջուր խմել, ապա, դրանք միայն գազավորված են լինում։

Բարձր թթվայնությամբ գաստրիտի և խոցի դեպքում հանքային ջուրն արագ են խմում, գրեթե «մեկ կումով», իսկ նորմալ և ցածր թթվայնության դեպքում` դանդաղ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *