10 հետաքրքիր փաստ շամպայնի մասին

10-hetaqrqir-past-shampayni-masin-2

1. Ջեյմս Բոնդի մասին կինոպատման մեջ շամպայնը ամենամեծ ժողովրդականությունը վայելող ըմպելիքն էր։ Ֆիլմի երկրպագուները 40-ից ավել դատարկած շամպայնի գավաթներ են հաշվել։

2. Շամպայնի գավաթի ձևը «coupe de champagne» վերցված է Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետտայի կրծքի մոմե ծեփապատճենից։ Ասում են, թագուհին այնքան էր սիրում իր մարմինը, որ մարմնի առանձին մասերը սիրում էր տարբեր նյութերի տեսքով անմահացնել։

3. Շամպայնի շշում ճնշումը կազմում է մոտ 63 կգ/սմ²։ Դա 3 անգամ ավելի շատ է, քան մեքենայի անվադողի մեջ։

4. Շամպայնի խցանը, բացելուց 64 կմ/ժ արագություն կարող է ունենալ, դրա համար էլ ըմպելիքը խորհուրդ է տրվում բացելուց առաջ նախապես սրբիչով բերանը փաթաթել։ Այդպես ավելի հեշտ կլինի խցանը պահել, և խուսափել ավերածություններից։

5. Մի անգամ Մերիլին Մոնրոն 350 շիշ շամպայնով լոգանք է ընդունել, ում շնորհիվ էլ շամպայնը համարվեց հարստության և շքեղության նշան։

6

6. Շամպայնի խցանի ամենաերկար թռիչքը 54 մ է եղել։

7. Շամպայնը գավաթը լցնելուց անմիջապես հետո չարժե խմել։ Պղպջակները նպաստում են արյան մեջ ալկոհոլի ներթափանցմանը, ինչը հաջորդ առավոտյան գլխացավերի պատճառ կարող է դառնալ։ Շամպայնը պետք է փոքր կումերով խմել, որպեսզի պղպջակները հնարավորինս շուտ լուծվեն։

8. Մեր մոլորակի ամենաերկար շամպայնի շշի երկարությունը կազմում է 182 սմ։ Այն թողարկել է Piper – Heidsieck ընկերությունը` դերասան, օսկարակիր («Իմ չքնաղ լեդի» ֆիլմի համար, 1965թ) Ռեքս Հարրիսոնի պատվին ։

9. Միջին չափի շամպայնի շշի մեջ մոտավորապես 49 մլն պղպջակներ կան։

10. Շատ ավտոմրցարշավորդներ, տոնում են հաղթանակը` երկրպագուներին և մրցակիցներին շամպայնով ջրելով։ Այդ ավանդույթը սկսել է սպորտսմեն Դեն Գարրին։ Նա 1967թ. երկար սպասված հաղթանակ է տարել «Լե Մանի 24 ժամը» ավտոմարաթոնում։ Կազմակերպիչները նրան շամպայն են նվիրել, իսկ Դենն ուրախությունից շամպայնը բացել է և ջրել ներկաներին։

1

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *