7 հետաքրքիր փաստ իտալական պաստայի մասին

Հոկտեմբերի 25-ը պաստայի միջազգային օրն է։

Բոլորին է հայտնի, որ պաստան իտալական խոհանոցի այցեքարտերից մեկն է, որը տարածվել ու սիրելի ուտեստ է դարձել նաև աշխարհի տարբեր երկրներում։

Եկեք պարզենք մի քանի հետաքրքիր փաստ պաստայի մասին, որոնք քչերին են հայտնի։

Ո՞վ է հայտնաբերել

Որքան էլ զարմանալի է, հայտնի չէ, թե ով է պաստան հայտնաբերել, սակայն առաջին հիշատակումները եղել են I դարում, հայտնի հռոմեացի խոհարար Ապիկուսի խոհարարական գրքում։

Ինչո՞ւ պաստա

Պաստա բառն առաջացել է իտալերեն «pasta» բառից, որը նշանակում է խմոր։ Սակայն այս բառի ծագումը գալիս է ավելի վաղ ժամանակներից՝ Հին Հունաստանից և նշանակում է «աղ դրած»։

Որքա՞ն պաստա է արտադրվում

Կարո՞ղ եք կռահել, թե տարեկան որքան պաստա է արտադրվում Իտալիայում։ Ուշադրություն՝ 3մլն․ տոննա։ Ահռելի է, չէ՞։

Ինչպե՞ս ճիշտ ուտել

Պաստան պետք է ուտել պատառաքաղի ու գդալի օգնությամբ։ Սովորեք ճիշտ ուտել․ չէ՞ որ պաստան արժանի է դրան։

Պաստան բարձրացնում է տրամադրությունը

Պատճառը ոչ միայն համեղ լինելն է, այլև այն, որ պաստան ավելացնում է սերոտոնին հորմոնի քանակն արյան մեջ։ Սա գիտականորեն ապացուցված փաստ է։ Այնպես որ, կերեք պաստա և երջանիկ եղեք։

Սպագետտի

Սա պաստայի ամենատարածված տեսակներից մեկն է։ Սպագետտի բառն իտալերեն նշանակում է «նուրբ թելեր»։ Ահա, թե ինչպես են իտալացիները բնութագրում սպագետտին։

Հռոմի Պապն ու պաստան

Այսօր Հռոմի պապը շատ կարևոր գործեր ունի, բայց անցյալից մեկ կարևոր խնդիր մնացել է չիրականացված: Նախկինում Նորին Սրբությունը պետք է վերահսկեր Իտալիայում մակարոնեղենի որակը: Ի վերջո, Հռոմի պապն էր այն մարդը, ով 13-րդ դարում սահմանեց որակի չափանիշներ պաստայի համար:

Դե ինչ, արդեն գիտեք շատ կարևոր ու հետաքրքիր փաստեր Ձեր սիրելի ուտեստի մասին։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։

 

 

 

 

Սա անպայման պետք է փորձել :)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *