7 պատճառ նուռ օգտագործելու համար

Շատ երկրներում նուռը համարվում է պտղաբերության ու առատության խորհրդանիշ։ Բոլորը գիտեն, որ այն օգտակար է առողջության համար, բայց այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում դրան՝ երևի թե թերագնահատելով այս մրգի առանձնահատկությունները։ Եվ այսպես, ներկայացնում ենք մի քանի պատճառ նուռը Ձեր սննդակարգում ներառելու համար։

նուռ-3

Բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը

Նուռը արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը բարձրացնող մթերքներից մեկն է։ Պտուղներում, կեղևում ու նույնիսկ կորիզներում պարունակվող օգտակար նյութերը շատացնում են արյան քանակն ու դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։
Խմեք նռան հյութ կամ կերեք նուռ շաբաթական գոնե մեկ անգամ։

Ամրապնդում է սիրտ-անոթային համակարգը

Նուռն իջեցնում է զարկերակային ճնշումը, օրգանիզմից դուրս է բերում խոլեստերինի ավելորդ քանակն ու մաքրում է անոթները։ Այն համարվում է սրտի համար ամենաօգտակար միրգը։ Նուռն օգնում է խուսափել ճնշման բարձրացումից, սրտամկանի ինֆարկտից ու կանխում է շաքարային դիաբետի առաջացումը։

Նվազեցնում է ուռուցքային հիվանդությունների հավանականությունը

Նռան մեջ պարունակվող հակաքաղցկեղային նյութերն օգնում են պայքարել կրծքի քաղցկեղի դեմ՝ խոչընդոտելով մետաստազների առաջացմանը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուռուցքային հիվանդությունների դեպքում նուռը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։

նուռ-1

Հագեցնում է վիտամիններով

Նուռն իր մեջ պարունակում է վիտամին C, B խմբի վիտամիններ, վիտամին Е և շատ քիչ քանակով վիտամին А: Բացի այդ, նուռը հարուստ է նաև ամինաթթուներով և հանքային նյութերով (հատկապես կալիումով), որոնք պարունակվում են նաև մսամթերքներում։

Պաշտպանում է ծերացումից

Նռան բաղադրության մեջ մտնում են բազմաթիվ օրգանական թթուներ, որոնք օգնում են վերացնել մաշկային խնդիրները, ունենալ առողջ մաշկ ու մեկընդմիշտ մոռանալ կորյակների ու բշտիկների մասին։
Իսկ հակաօքսիդային հատկանիշները վերականգնում են մաշկի հյուսվածքները՝ պաշտպանելով մաշկը ծերացումից։

Դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա

Նուռը մտնում է դիետիկ մթերքների տասնյակի մեջ՝ որպես ցածր կալորիականությամբ մթերք։ Նուռը կարելի է օգտագործել նաև նիհարելու համար։

Ունի ախտահանիչ դեր

Նուռը, շնորհիվ իր մեջ պարունակվող աղաթթուների, ունի ախտահանիչ ազդեցություն։
Խորհուրդ է տրվում այս միրգն օգտագործել աղիքային հիվանդությունների ժամանակ, իսկ անգինայի, լարինգիտի ու ստոմատիտի դեպքում բերանը ողողել նռան հյութով։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *