Լավագույն ամանորյա սեղան

Մեր շատ սիրելի ընթերցողներ, Cooks.am-ը սիրով Ձեզ համար կազմակերպում է հերթական մրցույթը: Խաղարկվում է խոհարարական սարք, որն ընտրելու եք հենց ինքներդ ապրանքների այս ցանկից:

Մրցույթին մասնակցելու համար պետք է

  • Նկարել գեղեցիկ ձևավորված ամանորյա սեղանը
  • Նկարներն ուղարկել chef@cooks.am էլեկտրոնային հասցեին մինչև հունվարի 5-ը, ժամը՝ 24:00-ն:

Մրցույթի կանոնակարգը

  • Եզրափակիչ փուլ կանցնեն լավագույն 5 սեղանները, որոնք կլինեն ամենաօրիգինալն իրենց ձևավորմամբ: Դրանք կտեղադրվեն կայքում և կմասնակցեն քվեարկությանը:
  • Քվեարկությունը կտևի 3 օր  (հունվարի 10-ից 12-ը ներառյալ, մինչև 24:00):
  • Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ կընտրվի լավագույն սեղանը: Ի դեպ, ձայների նվազագույն քանակը պետք է լինի 50:
  • Արդյունքները կամփոփվեն հունվարի 13-ին:

Չի կարելի

  • Օգտագործել համացանցի նկարները
  • Խախտել քվեարկության կանոնակարգը

Մրցանակներ

Եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները կստանան խոհարարական գոգնոցներ յուրօրինակ գրառումներով, իսկ հաղթող մասնակիցը հնարավորություն կունենա ընտրելու խոհարարական սարքերից մեկն ըստ ցանկության:

Հարցերի դեպքում գրեք մեր ֆեյսբուքյան էջին:

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *