Մեր մանկության 5 ամենահամեղ տորթերը

mankutyan-torter

Բոլորս էլ ունենք մեր սիրելի տորթերն ու թխվածքները, որոնք հաճախ ենք պատրաստում և վայելում մեր սիրելիների հետ: Սակայն այս անգամ կանդրադառնանք մեր մանկության ամենասիրելի տորթերն, առանց որոնց դժվար թե մեր մանկությունն այդքան հաճելի ու համեղ լիներ:

Եվ այսպես անցանք գործի 🙂

Մեղրով տորթ

Էլ ինչ առիթ, առանց մեղրով տորթի: Չկա ավելի համեղ բան, քան տատիկի բաղադրատոմսով պատրաստած մեղրով տորթը: Այս տորթի բազամթիվ բաղադրատոմսեր կան, այս անգամ կներկայացնենք ամենահաջող տարբերակներից մեկը:

Շերտերի համար՝

  • մեղր – 420 գր
  • շաքարավազ – 80 գր
  • կարագ – 100 գր
  • թթվասեր – 150 գր
  • սոդա – 1 թ/գդ
  • ձու – 4 հատ
  • ալյուր – 400 գր

Կրեմի համար՝

  • թթվասեր – 800 գր
  • շաքարավազ – 250 գր
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 480 մլ

Պատրաստում ենք շերտերը: Թթվասերը սոդայի հետ խառնում ենք և մի կողմ դնում։
Մեղրը, շաքարավազը և կարագը խառնում ենք իրար և դնում գոլորշու վրա, անընդհատ խառնելով թողնում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի։ Ավելացնում ենք թթվասերն ու սոդան և խառնում այնքան, մինչև դադարի փրփրել։

Զանգվածը գոլորշու վրայից հանում ենք, ավելացնում ձուն ու ալյուրը և խմոր հունցում։ Խմորը 10 հավասար մասերի ենք բաժանում և հաջորդաբար յուրաքանչյուրը 10-12 րոպե թխում` նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Պատրաստում ենք կրեմը։ Բոլոր բաղադրիչները միացնում ենք և խառնում այնքան, մինչև միասեռ և փքուն զանգված ստանանք։

Պատրաստի շերտերի եզրերը հավասարեցնում ենք։ Կարող ենք յուրաքանչյուր շերտի վրա ափսե դնել, և ավելորդ մասերը կտրել։ Կտրած հատվածները փշրանքի ենք վերածում։

Շերտերի վրա կրեմ ենք քսում և տորթն ամբողջությամբ կրեմապատում: Այնուհետև վրան փշրանք ենք ցանում և առնվազն 3-4 ժամով տեղափոխում սառնարան։
Կտրտում ենք և վայելում։

mexrov-tort

Նապոլեոն

Խմորի համար՝

  • ալյուր – 300 գր + 90 գր
  • շաքարավազ – 100 գր
  • կարագ – 120 գր
  • թթվասեր – 120 գր
  • ձու – 2 հատ
  • սոդա – 5 գր
  • աղ – մեկ պտղունց

Կերմի համար՝

  • կաթ – 500 +125 մլ
  • ձու – 1 հատ
  • շաքարավազ – 200 գր
  • ալյուր – 2 ճ/գդ
  • կարագ – 250 գր

Պատրաստում ենք շերտերը: Ամանի մեջ խառնում ենք 300 գր ալյուրը, աղը, սոդան, շաքարավաը և սառեցրած կարագը: Ստացված զանգվածը տրորում ենք ձեռքերով վերածելով փշրանքի: Ստացված փշրանքի կենտրոնում անում ենք փոսիկ, այդ  փոսիկի մեջ լցնում ենք թթվասերը, ձուն, ավելացնում ենք 90 գր ալյուրն ու փափուկ խմոր ենք հունցում: Բաժանում ենք խմորը 16 գնդի և 30 րոպեով տեղափոխում սառնարան: Ժամանակը լրանալուն պես, շերտերը շրջանաձև գրտնակում ենք և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ յուրաքանչյուրը 5 րոպե: Փշրանքները նույնպես թխում ենք:

Պատրաստում ենք կրեմը: Եռացնում ենք 500 մլ կաթը: Առանձին կաթսայի մեջ խառնում ենք ձուն, ալյուրը, շաքարավազը և 125 մլ սառը կաթը, ապա քիչ-քիչ ավելացնում ենք եռման կաթը և խառնում մինչև ստացվի համասեռ զանգված:
Այս ամենից հետո դնում ենք կաթային զանգվածով կաթսան միջին կրակին և անընդհատ խառնելով եփում մինչև զանգվածի խտանալը: Եփված զանգվածը տեղափոխում ենք այլ ամանի մեջ, վրան ծածկում պոլիէթիլենային թաղանթով և թողնում, որ սառչի:
Ժամանակը լրանալուն պես հարում ենք կարագը և լցնում կրեմի մեջ:

Շերտերին կրեմ ենք քսում, ինչից հետո էլ կրեմապատում ենք ամբողջությամբ: Վերջում վրան շաղ ենք տալիս մանրացված թխվածքի կտորները: Թողնում ենք, որ կրեմը ներծծվի և 2-3 ժամով տեղափոխում ենք սառնարան:

napoleon

Զեբր

  • ձու – 3 հատ
  • կեֆիր – 250 մլ
  • կակաո – 4 ճ/գդ
  • շաքարավազ – 200 գր
  • սոդա – 1 թ/գդ
  • վանիլին – 1 պտղունց
  • ալյուր – 300 գր

Շաքարավազն ու ձվերը լավ հարում ենք, առանձին ամանի մեջ լցնում ենք կեֆին ու սոդան, խառնում ենք, այնուհետև երկու զանգվածները միացնում ենք: Ավելացնում ենք մաղած ալյուրն ու վանիլինը և խառնում: Խմորը երկու հավասար մասերի ենք բաժանում, առաջինը թողնում ենք սպիտակ, իսկ երկրորդի մեջ կակաո ենք ավելացնում: Յուղաթղթապատ ձևամանի մեջ լցնում ենք սկզբում 2 ճ/գդ սպիտակ խմոր, այնուհետև 2 ճ/գդ շոկոլադե: Նույն գործողությունները կրկնում ենք մինչև երկու խմորները վերջանան: Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:

tort-zebr

Միկադո

Խմորի համար՝

  • կարագ – 150 գր
  • ձու – 2 հատ
  • թթվասեր – 500 գր
  • սոդա – 1 թ/գդ
  • ալյուր – 900 գր

Կրեմի համար՝

  • ձու – 3 ձվի դեղնուց
  • շաքարավազ – 1 բաժակ
  • կաթ – 400 մլ
  • կակաո – 4ճ/գդ
  • խտացրած կաթ եփված – 2 տուփ
  • կարագ – 500 գր
  • շոկոլադ- ըստ ճաշակի

Պատրաստում ենք կրեմը: Դեղնուցները լցնում ենք կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարավազը, կաթը և կակաոն ու լավ խառնում ենք։ Դնում ենք կաթսան մարմանդ կրակին ու անընդհատ խառնելով եփում մինչև պղպջակներ առաջանան, ինչից հետո էլ հանում ենք կրակի վրայից։

Սենյակային ջերմաստիճանի կարագն ու եփած խտացրած կաթը  հարում ենք, ավելացնում շոկոլադե կրեմը, լավ խառնում և տեղափոխում ենք սառնարան:

Պատրաստում ենք խմորը:  Կարագը հարում ենք և հատ առ հատ ավելացնում ենք ձվերը:
Թթվասերը սոդայի հետ խառնում ենք և երկու զանգվածները միացնում իրար: Աստիճանաբար ավելացնում ենք մաղած ալյուրը և խմոր ենք հունցում։ Խմորը բաժանում ենք 8-12 մասի և բոլորը բարակ գրտնակում ենք։ Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:

Հանում ենք առաջին շերտը և քանի դեռ տաք է վրան կրեմ ենք քսում, այնուհետև նույնը անում ենք մնացած շերտերի հետ։ Եզրերը կտրում ենք և հավասարեցնում։
Այնուհետև ձևավորում ենք քերած շոկոլադով և 2-3 ժամով տեղափոխում սառնարան:

tort-mikado

Մրջնաբույն

Խմորի համար՝

  • ձու – 2 հատ
  • կարագ – 200 գր
  • շաքարի փոշի – 1 ճ/գդ
  • փխրեցուցիչ – 1/2 թ/գդ
  • ալյուր – 500 գր

Ինչպես նաև՝

  • խտացրած կաթ եփված – 1 բանկա
  • շոկոլադ կաթնային – 50 գր

Փափկած կարագը շաքարի փոշու հետ հարում ենք, ավելացնում ձուն և շարունակում հարել: Ալյուրը խառնում ենք փխրեցուցիչի հետ, ապա ավելացնում ձվային զանգվածին և փափուկ խմոր հունցում: Խմորից գնդեր ենք ձևավորում, փաթաթում պոլիէթիլենային թաղանթով և 30-40 րոպեով տեղափոխում ենք սառցախցիկ:

Այնուհետև խմորն անցկացնում ենք մսաղացով՝ ստանալով երկար պարաններ, ապա հավասարաչափ փռում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ և թխում ենք 20-25 րոպե: Թողնում ենք խմորը սառչի և ձեռքերով խառնելով փշրանքի վերածում: Վրան լցնում ենք եփված խտացրած կաթը և լավ խառնում: Ստացված զանգվածից 1-ական ճ/գդ լցնում ենք կեքսերի համար նախատեսված թղթե ձևամաների մեջ և մատուցում: Կարող ենք ըստ ցանկության վրան հալեցրած շոկոլադ լցնել և մատուցել:

mrjnabuyn

Ահա և վերջ, իսկ ո՞րն է Ձեր ամենասիրելի թխվածքը 🙂

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

  1. շնորհակալություն տեղեկության և անչափ համեղ բաղադրատոմսեր ներկայացնելու համար

    1. Շնորհակալ ենք Լիլիթ ջան, որ գնահատում եք մեր աշխատանքը 🙂

    1. Համաձայն ենք, միկադոն յուրահատուկ համ ունի 🙂

  2. Barev dzez !yes misht hetevumem dzer baxadratomserin ev arden mi qani ban porzelem.Shat hamove stacvel ev shat shnorhakalem mez nman hamex baxadratomser tramadrelu hamar☺☺☺

    1. Բարև Ձեզ: Մենք էլ ենք շատ ուրախ, որ հավանում եք մեր բաղադևատոմսերը:

    2. Շնորհակալություն գնահատանքի համար: Կշարունակենք օգտակար լինել:

  3. Միկադոն տնական ուրիշ է,իսկ վաճառքում ուրիշ…ինչն է պատճառը,որն է գաղտնիքը.կասեք?

  4. Սիրելի Անահիտ, հիմնական տարբերությունը կրեմի մեջ է լինում 🙂

      1. Սիրելի Անի, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել: Մենք էլ Ձեզ ենք շնորհակալ մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար: 🙂

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *