Եգիպտացորենով ու սնկով աղցան
Բաղադրիչներ
- եգիպտացորեն - 1 տուփ (380 գր)
- սունկ - 300 գր
- սոխ - 100 գր
- գազար - 150 գր
- հավի փափկամիս - 300 գր
- ձու - 2 հատ
- մայոնեզ
- աղ
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամիսը եփում ենք, ապա մանր կտրատում ենք:
- Սոխը մանր կտրատում ենք:
- Գազարն անցկացնում ենք քերիչով:
- Սունկը խորանարդաձև կտրատում ենք:
- Բուսայուղի մեջ տապակում ենք սոխը, ապա ավելացնում ենք գազարն ու թեթև տապակում ենք:
- Ավելացնում ենք սունկը, տապակում ենք այնքան, մինչև հեղուկը ներծծվի:
- Ձուն անցկացնում ենք քերիչով:
- Բոլոր զանգվածները խառնում, ապա համեմում ենք աղով ու ավելացնում ենք մայոնեզ:
- Մեր համեղ աղցանը պատրաստ է:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat shnorhakalutyun,es pntrum ei henc egiptacorenov ev snkov axcan@.Indz dur ekav nayel arqayakan axcan@.
Սիրելի Լաուրա, ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել և շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր բաղադրատոմսերից։ ։)
Isk gazare petq e epel naxoroq? Mek el sunky tarm te pahacoyacvac? Xndrum enq texadrel baxadratomsere manramasn
Սիրելի Լյուսի, գազարն առանց եփելու անցկացնում ենք քերիչով, ապա թարմ սունկը կտրատում ենք, որպեսզի հետո գազարն ու սունկը տապակենք։ ։)
Շատ համեղ էր շնորհակալություն
Սիրելի Թամարա, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել: Շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր կայքի բաղադրատոմսերից: 🙂
barev dzez, isk pahacoyacvac sunk karox enq lcnel?? ete ayo,apa petq e tapakel?
Բարև Ձեզ, սիրելի Անի։ Կարող եք օգտագործել նաև պահածոյացված սունկ, սակայն ոչ թե տապակած, այլ շոգեխաշած տարբերակով։ ։)