
- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
Ազու թաթարական եղանակով
Բաղադրիչներ
- միս տավարի - 400 գր
- սոխ - 3 գլուխ
- կարտոֆիլ - 800 գր
- բուսայուղ
- վարունգ մարինացված - 200 գր
- կանաչի - ըստ ճաշակի
- դափնու տերև (лавровый лист) - 2-3 հատ
- սխտոր - 3-4 ատամիկ
- խմելի սունելի - 1 ճ/գ
- լոլիկի մածուկ - 1,5 ճ/գ
- ջուր - 1 բաժակ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը կտրատում ենք։

- Մաս-մաս տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, մինչև ոսկեգույն դառնա։

- Կարտոֆիլի ֆրին պատրաստ է։

- Սոխը կիսալուսնաձև կտրատում ենք։

- Առանձին տապակի մեջ սոխը տապակում ենք այնքան, մինչև թափանցիկ դառնա։

- Միսը կարտոֆիլի նման կտրատում ենք։ Կտրատած միսն ավելացնում ենք սոխի զանգվածին և տապակում ենք այնքան, մինչև պատրաստ լինի։

- Մարինացված վարունգները կտրատում ենք, ավելացնում ենք մսի զանգվածին ու 10 րոպե եփում ենք։

- Ավելացնում ենք լոլիկի մածուկը, ջուրը, դափնու տերևն ու լավ խառնում ենք։

- Ավելացնում ենք խմելի-սունելին և մանր քերիչով անցկացրած սխտորը։ Համեմում ենք աղով ու պղպեղով և խառնում ենք։

- Ուտեստին ավելացնում ենք կարտոֆիլի ֆրին, խառնում ու հանում ենք կրակի վրայից։

- Վրան շաղ ենք տալիս կանաչի և մատուցում ենք։

Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: