- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Աղցան կարմիր բազուկով և պանրով
Բաղադրիչներ
- բազուկ - 250 գր (խաշած)
- խնձոր - 1 հատ
- պանիր - 80 գր (ռոքֆոր)
- ընկույզ - 40 գր
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- քացախ խնձորի - 3 ճ/գդ
- ձիթայուղ - 5 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- շաքարավազ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Խաշած բազուկը մաքրում ենք, կլոր-կլոր բարակ կտրատում: Խնձորը կեղևազրկում ենք, միջուկը հանում, կլոր-կլոր կտրատում և ցողում կիտրոնահյութով: Ընկույզը կտրատում ենք, պանիրը կտրատում կամ տրորում: Մեկումեջ շարում ենք բազուկն ու խնձորը:
- Վրայից ցանում ենք պանիրն ու ընկույզը: Ջեռոցում 3-5 րոպե տաքացնում ենք: Քացախն ու ձիթայուղը խառնում ենք, ավելացնում աղը, պղպեղն ու շաքարավազը:
- Ուտեստը ջեռոցից հանում ենք, վրան լցնում համեմված ձիթայուղը և անմիջապես մատուցում:
- Անուշ լինի:
Բազուկով աղցանի այս տարբերակը շատ արագ կարելի է պատրաստել ու հյուրասիրել, եթե արդեն ունեք խաշած բազուկ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: