
- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
Անուշահյութով կրեմ
Բաղադրիչներ
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 4 ճ/գ
- ջուր - 3 ճ/գ
- սննդի գունանյութ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում ենք կրակի վրա։
Կարագը նախօրոք հանում ենք սառնարանից ու թողնում ենք, որ փափկի։

- Շաքարային զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի ու անմիջապես հանում ենք կրակի վրայից՝թողնելով, որ սառչի։ Տաք վիճակում հարելու դեպքում պինդ զանգված ստանալը շատ դժվար կլինի։

- Փափկած կարագը միջին արագությամբ հարում ենք ու ստանում սպիտակ զանգված։

- Չդադարելով հարելը՝ հարած կարագի զանգվածին ավելացնում ենք անուշահյութը։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև սննդային գունանյութ։

- Կրեմը պատրաստ է։

Այս կրեմն օգտագործվում է հիմնականում տորթերը, թխվածքները զարդարելու համար, քանի որ յուղայնությունը շատ է։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: