Բանանով քաղցրաբլիթներ
Բաղադրիչներ
- չոր ակտիվ խմորիչ - 5 գր
- բանան - 150 գր
- կարագ - 50 գր
- ալյուր - 280 գր
- շաքարի փոշի - 50 գր
- ջուր - 60 մլ (տաք)
- շաքարավազ - 50 գր
- հյութ կիտրոնի - 1 ճ/գ
- բուսայուղ - 400 մլ
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչը լցնում ենք տաք ջրի մեջ:
- Բանանները հարում ենք բլենդերով փափկած կարագի ու շաքարավազի հետ:
- Ստացված երկու զանգվածները խառնում ենք, ավելացնում ենք կիտրոնի հյութ՝ աստիճանաբար ավելացնելով մաղով անցկացրած ալյուրը: Պետք է ստացվի փափուկ ու կպչուն խմոր:
- Տարան ծածկում ենք ափսեով և այդպես թողնում մեկ ժամ:
Քաղցրաբլիթները տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, մինչև վարդագույն դառնան: Քաղցրաբլիթները պատրաստ են: Շաղ ենք տալիս շաքարի փոշի ու մատուցում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: